Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Ես մի բուռն եմ քո հողի...». համերգ՝ նվիրված Եղեռնի սուրբ նահատակներին

Ապրիլի 20-ին Երևանի կամերային երաժշտության տանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Ես մի բուռն եմ քո հողի...» խորագրով համերգ՝ նվիրված Հայոց եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին: 
 

Նավասարդ Սրբազանի նախագահությամբ համերգը սկսվեց Տերունական աղոթքով:


Ելույթ ունեցան Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության «Արարատ» երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Գրիգոր Հարությունյան), «Նշխարք» վոկալ անսամբլը (գեղ. ղեկավար՝ Հեղինե Օհանյան) և նորաստեղծ լարային քառյակը (գեղ. ղեկավար՝ Հայկ Մակիյան):


Հնչեցին Կոմիտաս վարդապետի մշակումները, ռուսական և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ ու խմբերգեր:


Համերգի ավարտին Սրբազան հայրը ողջունեց կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ իր գոհունակությունը հայտնելով շնորհալի երգչախմբերին և կարևորելով սրբադասված նահատակների հիշատակն արվեստի միջոցով ոգեկոչելու այս նախաձեռնությանը:


Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ակտիվ գործունեություն են ծավալում՝ մշակութային ծրագրերով վառ պահելով Հայոց մեծ եղեռնի հիշատակը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

«Ես մի բուռն եմ քո հողի...» «Ես մի բուռն եմ քո հողի...» «Ես մի բուռն եմ քո հողի...»
Դիտվել է 1099 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք