Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բերքի լավագույնը՝ զինվորին

Սեպտեմբերի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի քահանաների նախաձեռնությամբ «Բերքի լավագույնը զինվորներին» ծրագրի շրջանակում ԱՀԹ երիտասարդները Տեր Պետրոս ավագ ահանա Մալյանի և Մրգավանի Ս․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Պալգևորգյանի գլխավորությամբ այցելեցին Գյումրու ՊՆ N զորամաս: Նախաձեռնությունն իրականացվում է արդն չորրորդ տարին անընդմեջ՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» թեմական ծրագրի շրջանակներում: Բերք ու բարիքից բացի երիտասարդները զորամասի գրադարանին նվիրեցին իրենց ջանքերով հավաքված մոտ 100 կտոր գիրք։


«Պատմությունը ցույց է տալիս, որ Հայ Առաքելական եկեղեցին միշտ էլ բանակի կողքին է եղել։ Իսկ այսօր այս երիտասարդները եկել են ապացուցելու, որ իրոք զինվորի կողքին են։ Միրգը փոխանցելն այսօր միայն նյութական սնունդ չէ, սրանով դուք մայր հողի քաղցրությունն եք բերել՝ ցույց տալով, որ զինվորը միշտ ուշադրության կենտրոնում է», - զորամասի հրամանատարության անունից շնորհակալություն հայտնեց զորամասի սպաներից մեկը։


Զինվորի բաժինը միշտ էլ լավագույնն է։ Յուրաքանչյուր մայր, ով զինվոր որդի ունի, մի կտոր հաց ուտելուց առաջ միշտ նրա մասին է մտածում․ «Ես ուտում եմ, բա տղե՞ս։ Տեսնես մի բան կերելա՞»։ Իսկ հայ մոր համար ամեն մի հայ զինվոր իր որդին է։ Այդպես էլ Արարատի մարզի հողագործների համար հայ զինվորն իրենց որդին է, և այս տարի արդեն չորրորդ անգամ նրանք իրենց բերքի լավագույն բաժինն ուղարկում են իրենց որդուն՝ հայ զինվորին։ 

 

Զինվորի բաժինը հանձնելով՝ թեմի գեղարվեստական խմբերը ներկայացան երաժշտական և պարային գեղեցիկ ծրագրով, որին ի պատասխան՝ զինվորները ևս երաժշտական կատարումներ նվիրեցին այցելուներին։


Մենք մեր զինվորի կողքին ենք ոչ միայն մեր աղոթքներով, այլև իրական քայլերով, շփումով, երգով, պարով, բերքով, զենքով ու խաչով։


Հասմիկ Թամամյան

Դիտվել է 652 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք