Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Վերին Արտաշատի շուրջ 60 ընտանիք ընդգրկվեց Ս. Խաչի տոնի շրջանակում իրականացվող բարեգործական ծրագրում

Արարատյան Հայրապետական թեմում շարունակվում է Ս. Խաչի տոնի շրջանակում իրականացվող բարեգործական ծրագիրը։ Սոցիալական օգնության հերթական բաշխումը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին ԱՀԹ Վերին Արտաշատի Ս. Աստվածածին եկեղեցում։


Ծրագիրը, որը իրականացվում է «Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի» խորհրդի անդամ, անհատ բարերար Հերմինե Սարգսյանի աջակցությամբ, ուղղված է տարբեր համայնքների անապահով ընտանիքներին:


Եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մխիթար քահանա Ալոյանի օրհնության խոսքից հետո՝ ծրագրում ընդգրված 60 ընտանիք ստացավ հագուստ, կոշիկ, դպրոցական պարագաներ, գրենական պիտույքներ։



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 617 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք