Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Աղոթք ու խնկարկում նահատակ զինվորների հիշատակին

Հունիսի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում հավարտ Ս. Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ զոհված զինվորների և մասնավորաբար` ապրիլյան քառօրյայի ժամանակ նահատակվածների: Արարողությունը նախագահում էր օրվա պատարագիչ, եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Արարողության ավարտին առաջնորդարանի դահլիճում կազմակերպվեց հանդիպում զոհվածների ընտանիքների հետ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ հանդիպմանը ներկա էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական բաժնի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Տ. Շահե քահանա Հայրապետյանը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մխիթարության խոսքն ու խոնարհումը, ապա ներկայացրեց Ամերիկայի արևմտյան թեմի հայկական համայնքի ներկայացուցիչներին` Նունե Ավետիսյանին, Թոմիկ Ալեքսանյանին ու Գագիկ Թամրազյանին: Վերջիններս Հայաստան են եկել ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքներին հանդիպելու և հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարը նրանց փոխանցելու համար: Տիկին Նունե Ավետիսյանը համայնքի անունից իր խոնարհումն ու երախտիքի խոսքն ասաց:

 

Նրանք այցելել են Հայաստանի ու Արցախի զոհված զինվորների ու կամավորների ընտանիքներին: Դրամական աջակցություն են ցուցաբերել նաև վիրավորներին, ովքեր արտասահմանում բուժումը շարունակելու կարիք ունեն:


Ապրիլի սկզբին Լոս Անջելեսում հանգանակված շուրջ 380 000 հազար դոլարն ընտանիքներին կփոխանցվի բացված հաշվեհամարների միջոցով:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

նահատակ զինվորների հիշատակին նահատակ զինվորների հիշատակին նահատակ զինվորների հիշատակին նահատակ զինվորների հիշատակին նահատակ զինվորների հիշատակին նահատակ զինվորների հիշատակին նահատակ զինվորների հիշատակին
Դիտվել է 832 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք