Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեղի ունեցավ սրբապատկերների ցուցահանդես

Մայիսի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ թեմի ուսումնական կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող «Թանգարանային գիշեր» ամենամյա ծրագրի շրջանակում:
 

Ցուցահանդեսը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Նոր Նորքի առաջին զանգվածի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունները և ջերմ բարեմաղթանքները: Այնուհետև թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ողջունեց ներկաներին ՝ ուրախություն հայտնելով թեմի հետ համագործակցության համար: Շնորհակալական խոսքով հանդես եկան թեմի ուսումնական կենտրոնի տնօրեն Հասմիկ Եղիազարյանը և սրբանկարչության ուսուցչուհի Աննա Մալխասյանը:


Ցուցահանդեսին ներկայացված էին կանոնիկ տասնյոթ սրբապատկեր և մանրանկար աշխատանքներ՝ արված ուսումնական կենտրոնի տասներկու աշակերտների կողմից. Հիսուս Քրիստոս, Տիրամայրը մանկան հետ, Ս. Գրիգոր Նարեկացի, Ս. Մեսրոպ Մաշտոց, Ս. Հովհաննես Ավետարանիչ, Քրիստոսի Անձեռակերտ պատկերը, Ավետում, Ս. Գևորգ, Ս. Աստվածածին: Աշխատանքները կցուցադրվեն մինչև հունիսի 1-ը ներառյալ:

 

ՀԵԵՄ-ի կրթադաստիարակչական կենտրոն

 

1 2
Դիտվել է 775 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք