Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Սար­գիսն իր որ­դի Մար­տի­րո­սի և 14 քաջ մար­տիկ­նե­րի հետ նա­հա­տակ­վե­լով հանուն քրիստո­նեա­կան հա­վատ­քի՝ հե­տա­գա­յում դար­ձավ Հայ Ա­ռա­քե­լա­կան եկեղեցու ամենասիրե­լի սրբե­րից մե­կը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գա­րե­գին Բ Ա­մե­նայն Հա­յոց Հայ­րա­պե­տի բարձր տնօ­րի­նութ­յամբ Ս. Սար­գիս զորա­վա­րի տո­նը հռչակ­վել է Ե­րի­տա­սարդ­նե­րի օրհ­նութ­յան օր:

 

Ա­րա­րատ­յան Հայ­րա­պե­տա­կան թե­մում Ս. Սարգ­սի տո­նը նշվում է ոչ միայն եկեղե­ցա­կան ծե­սով, ա­ղոթ­քով, այլև ժո­ղովր­դա­կան սո­վո­րույթ­նե­րով, ո­րը մե­զա­նում դար­ձել է նվի­րա­կան ավան­դույթ: ­Դեռ տա­րի­ներ ա­ռաջ Ս. Սարգ­սի տոնն իսկա­պես տոն դարձ­նե­լու հա­մար անհրա­ժեշտ էր ի­րա­կա­նաց­նել հա­մընդ­հա­նուր նախաձեռնութ­յուն­ներ, լայ­նա­ծա­վալ տոնակատարութ­յուն­ներ:

 

2006թ. ա­ռաջ­նոր­դա­կան փո­խա­նորդ Տ. Նա­վա­սարդ ար­քե­պիս­կո­պոս Կ­ճո­յա­նի նախաձեռնութ­յամբ սկիզբ դրվեց Ս. Սարգ­սի տո­նի շրջա­նակնե­րում կազ­մա­կերպ­վող տոնակա­տա­րութ­յուն­նե­րի և մի­ջո­ցա­ռում­նե­րի:

 

Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումները իրականացվում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ։

 

Անց­նող տա­սներկու տա­րի­նե­րի ընթացքում զորա­մա­սե­րում, հի­վան­դա­նոց­նե­րում, կրթօջախ­ներում, բա­ցօթ­յա մարդաշատ վայ­րե­րում և հա­մեր­գաս­րահ­նե­րում կազմակերպվե­լ են տոնն ազդարարող ու­րախ տոնակատարություններ, հա­մերգ­ներ, խաչեր­թեր, սի­րո պատմութ­յուն­նե­րի մրցույթ­ներ, մանկական ու երիտասարդական ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսներ, հա­յոց բա­նա­կին ուղղ­ված բարեգոր­ծա­կան ծրագրեր՝ մեծ ժո­ղովր­դա­կա­նութ­յուն բե­րե­լով տո­նին:

 

Ս. Սարգսի տոնին մատուցվում է Ս. Պատարագ թեմի երեք՝  Ս. Սարգսի անունը կրող՝  առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի եկեղեցիներում:  Ս. Պատարագի ավարտին կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:  

 

Արդեն ավանդույթ է, որ տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի է բերվում սրբի մասունքակիր աջը, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ այս եկեղեցում ընդօրինակված 17-րդ դարի ձեռագիր Ավետարանը։

 

Քանի որ Ս. Սարգիսը քաջ ու հմուտ զորավար էր, նրան նվիրված տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմում իրականացվում են զինվորներին ուղղված բազմաթիվ ծրագրեր:  

 

2016թ. սկիզբ դրվեց մի գեղեցիկ ավանդույթի. տոնի առթիվ  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Ս. Սարգսի զարդապատկերով պարգևատրում է սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորներին:  Նախորդ տարիներին ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի  կողմից պարգևատրված զինվորներն արժանացել են նաև 10-օրյա արձակուրդի:  

 

Երևանցիների համար Ս. Սարգսի տոնը նշանավորվում է նաև ամենամյա քայլերթով: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից հոգևորականների առաջնորդությամբ երիտասարդները, Ս. Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրները և թմբկահարները խաչերթով  քայլում են դեպի Սիրահարների այգի, որտեղ տեղի է ունենում բացօթյա համերգային ծրագիր։

 

2014-2017թթ. Ս. Սարգսի տոնի առթիվ իրականացվել է  «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը,  որի շրջանակում յուրաքանչյուր տարի հանգանակված 50 մլն. դրամը բաշխվել է զոհված ու հաշմանդամություն ունեցող զինծառայողների 800-ից ավելի ընտանիքների:

 

Տոնի կազմակերպման հարցում զգալի է նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությունը: Երևանի վարչական շրջաններում կազմակերպվում են բազմաթիվ ծրագրեր ու համերգներ՝ կարևորելով ազգային տոնի զարթոնքն ու ամրապնդումը:

 

Ամեն տարի փաստում ենք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում ու սկսում նշել տոնը, շնորհավորել ու նվերներ պատրաստել իրենց սիրելիների համար:

 

Տարեցտարի ավելանում է անհատական նախաձեռնությունների թիվը:  Բազմաթիվ կազմակերպություններ իրենց նախաձեռնությամբ միանում ու նշում են տոնը:

 

2017թ. սկիզբ առած մի նախաձեռնություն ևս գրավեց շատ գրքասերների ուշադրությունը: Արարատյան Հայրապետական թեմի և «Բուկինիստ» գրախանութների ցանցի համագործակցությամբ իրականացվում է «Իմ գաղտնի գրքասեր  կամ սիրո խոստովանություն գրքով» ծրագիրը: Բազմաթիվ մարդիկ սիրելիներին իրենց սերն ու ուշադրությունն են փոխանցում գրքով. այն ձեռք բերելով գրախանությում՝ հատուկ էջանշանի վրա թողնում են իրենց սիրելիի կոնտակտային տվյալները: Վերջինս հրավիրվում է ստանալ իր նվերը՝ առանց նվիրողի անձը բացահայտելու:  

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

Դիտվել է 435 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք