Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Կանա» պատանեկանի սպասված հանդիպումը

«Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի մեկնարկն այնքան էր ոգևորել դեռահաս մասնակիցներին, որ մեկշաբաթյա սպասումը նրանց բավական երկար էր թվացել: Հանդիպումը սկսվեց աղոթքով: Այնուհետև Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը երեխաներին բացատրեց «քարոզ» բառի իմաստը, որից հետո սկսվեց զրույց միջընկերական հարաբերությունների շուրջ:

 

Երեխաները պատմեցին, թե ինչ խնդիրներ են ունեցել իրենց ընկերների հետ, և ի վերջո եկան այն եզրակացության, որ ամենալավ ընկերները ծնողներն են, քանի որ, ինչպես իրենք նշեցին, ծնողները չեն դավաճանում: Դեռահասների այս մտածելակերպը հավանության արժանացավ և քահանայի, և հոգեբանի կողմից:


Յոթ առաքինություններին ծանոթանալուց հետո երեխաներն հանդես եկան այդ թեմաներով հանպատչաստի փոքրիկ բեմականացմամբ: Զրույց-դասից հետո այս անգամ էլ երեխաների համար կազմակերպվեցին խաղեր, իսկ «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մարիամ Մելքումյանն առանձին հանդիպեց ծնողներին: Հանդիպման ընթացքում հոգեբանը ծնողների հետ քննարկեց երեխաների տարիքային հոգեբանական առանձնահատկությունները: Նա խորհուրդ տվեց ծնողներին հնարավորինս զերծ պահել երեխաներին հեռուստատեսային սերիալներ նայելուց, ինչն ագրեսիվություն է հարուցում երեխաների մոտ, և առաջարկեց ավելի շատ դերային խաղեր անցկացնել երեխաների հետ:
 

Դեռահասները հաջորդ հանդիպում–քննարկման համար քահանայից առաջադրանքներ ստացան:
 

Նազելի Մարտիրոսյան

Կանա Կանա Կանա
Դիտվել է 1511 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք