Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մշակութային և հոգևոր լրագրություն ԱՀԹ Ներքին Դվինի համայնքում

Ո՞վ է ասում, թե գյուղում երիտասարդները չեն գտնի հետաքրքիր և լուսաբանման արժանի իրադարձություններ։ Մշակութային, հոգևոր և ժամանակակից տարրերով հագեցած առօրյայով հագեցած համայնքային կյանքի մասին է Արարատի մարզի «Հայորդի» նորաստեղծ երիտասարդական ամսաթերթը։


Ամսաթերթը տպագրվում է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի խմբագրությամբ։


Թերթի առաջին համարը լույս է տեսել հունվարին։ Այն ունենալու է մեկամսյա պարբերականություն և լուսաբանելու է Արարատի տարածաշրջանի երիտասարդաց միությունների, կիրակնօրյա դպրոցների գործունեությունը, ինչպես նաև «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի շրջանակում իրականացվող միջոցառումները:


Հոգևոր մտորումներ, խրատանի, խաղեր ու մրցույթներ, եկեղեցու շուրջ համախմբված հայորդիների ստեղծագործություններ. այս ամենով հագեցած թերթը կնպաստի Արարատի մարզի եկեղեցական համայքների մշակութային և հոգևոր կյանքի աշխուժությանը և միմյանց միջև կապի ամրապնդմանը։


Մարզի հոգևոր, մշակութային, կրթական բոլոր միջոցառումները պատշաճ լուսաբանելու համար նախատեսվում է ստեղծել նաև լրագրողական խմբակ, որի անդամները կկարողանան անդրադառնալ տարբեր համայնքներում, դպրոցներում և եկեղեցիներում կատարվող իրադարձություններին։


Կարևոր չէ, թե քաղաքում ես ապրում, թե գյուղում, այլ կարևորն այն է, որ անտարբեր չլինես քեզ շրջապատող մարդկանց և իրադարձությունների նկատմամբ։ Կյանքը շարունակվում է նաև քաղաքի սահմաններից դուրս։ Դուրս եկեք այդ սահմաններից, նկատեք փոքրիկ դեպքերը և դրանք դարձրեք իրադարձություն։


Հասմիկ Թամամյան

Դիտվել է 1362 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք