Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ

Մարտի 26-ին` Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կիրականացնեն «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ: 
 

Արդեն երրորդ անգամ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` երիտասարդները կանթեղներով երթը կազմակերպում են Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելու նպատակով:


Այս տարի ևս երթը կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց: Մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Քարե - գորգի վրա երիտասարդները խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:


«Հարության Ավետիս» քայլերթին կմասնակցեն թեմի ու տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի կուրսանտներ, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ և այլք:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 935 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք