Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Երևանի 2750-ամյակին նվիրված ցայտաղբյուրների բացման միջոցառում Մերգելյան այգում

Արաբկիր վարչական շրջանի Մերգելյան այգում հիմնովին վերականգնվեցին Երևանի 2750-ամյակին նվիրված բոլորին հայտնի և սիրված ցայտաղբյուրները: Դեկտեմբերի 9-ին միջոցառմանը բացման խոսքով և օրհնությամբ մասնակցեց նաև Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը։


Բացման արարողությանը մասնակցեցին նաև վարչական շրջանի աշխատակազմի անդամները, տեղի բնակիչները և հյուրեր:
Արաբկիր համայնքը հարուստ է հուշարձաններով, և դրանց պահպանությունն ու վերականգնումը կարևոր աշխատանքներից է։



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

Դիտվել է 423 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք