Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց  Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականների հանդիսավոր թափորով առաջնորդվեց Միածնաէջ Մայր Տաճար: Նորին Սրբությունը Մայր Տաճարի Ավանդատուն-թանգարանից դուրս բերեց Աստվածամուխ Ս. Գեղարդը հավատացելոց օրհնության և երկրպագության համար: 
 
Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին՝ հայցելով Աստծո պահպանությունն ու օգնականությունն ամենքին: 
 
Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
Դիտվել է 122 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք