Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հաշմանդամություն ունեցող 12 երախա մկրտվեց

Հուլիսի 9-ին Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը մկրտեց Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 12 երեխաների: 

 

Նախաձեռնողն ու երեխաների կնքահայրը կիպրահայ բարերար Բագրատ Վարդանյանն էր: Մկրտությանը ներկա էին մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը, եկեղեցու համանյքի անդամներ:


Հաշմանդամություն ունեցող այս երեխաների համար Հայ Եկեղեցին ու հոգևորականն իրենց կյանքի անբաժանելի ման են դարձել: Արարատյան Հայրապետական թեմի մի շարք համայնքներ իրենց ուշադրության ու հոգածության տակ են պահում նրանց, հաճախ են այցելում, փորձում են հոգալ հոգևոր ու նյութական կարիքները:


Բացի այցելություններից` Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայքն ամեն տարի ամռանը Սևանում 10-օրյա ճամբար է կազմակերպում մանկատան սաների համար: Այժմ պատրաստվում են այս տարվա ճամբարին:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Մկրտություն Մկրտություն Մկրտություն Մկրտություն Մկրտություն
Դիտվել է 670 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք