Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բավարիայում տեղի է ունեցել հալածվող քրիստոնյաների հետ համերաշխության ակցիա

Բավարիայում տեղի է ունեցել հալածվող քրիստոնյաների հետ համերաշխության ակցիաՍեպտեմբերի 14-ին Աուգսբուրգում ավելի քան 1500 հավատացյալ մասնակցեց ակցիայինՍեպտեմբեր 16, 2014թ. Աղբյուր՝ «Սեդմիցա.Ռու» Մյունխեն. Սեպտեմբերի 14-ին Աուգսբուրգում ավելի քան 1500 հավատացյալ մասնակցեց հալածվող քրիստոնյաների հետ համերաշխության ակցիային:«Հավատը նվիրվածության կարիք ունի. քրիստոնյաների հալածանքներին պետք է մեր համերաշխությունը» լոզունգի ներքո միջոցառումը կազմակերպել էին «Եկեղեցին կարիքի մեջ» միջազգային բարեգործական հիմնադրամը և Աուգսբուրգի կաթոլիկ թեմը համագործակցաբար, «Միջագետքի ասորի միություն»-ը, Ավետարանական–Լյութերական դեկանատը, ավետարանական միությունը և այլ կազմակերպություններ: Այդ մասին հայտնել են բավարական ԶԼՄ-ները:Ակցիայի պատվավոր հյուրն էր Սիրիայի Հալեպ քաղաքի կաթոլիկ եպիսկոպոս Անտուան Աուդոն, ով պատմեց Մերջավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի մասին:«Հանուն հալածվող քրիստոնյաների օգտին գործողությունների օր վա» գագաթնակետը եղավ Աուգսբուրգում տեղի ունեցած «Լռության երթ»-ը, որի շրջանակներում ավելի քան 1500 հավատացյալ մեկ ժամվա ընթացքում անցավ քաղաքի պատմական մասով, որտեղ ձևավորվել էին Խաչի ճանապարհի խորհրդանշական «կայաններ»:

Դիտվել է 895 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք