Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Հայորդին» կատարում է իր առաջին քայլերը

Փետրվարի 20-ին ԱՀԹ Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցում անցկացվեց նորաստեղծ «Հայորդի» թերթում հայտարարված մրցույթների հաղթողների պարգևատրությունը: Յուրաքանչյուր մրցույթից 3-ական հոգի արժանացան պատվոգրերի և նվերների՝ «Մատյան ողբերգության», աղոթագրքեր։


Հաղթողները Ներքին Դվին, Հնաբերդ և Բերդիկ գյուղերի միջնակարգ դպրոցների աշակերտներ էին։


Սա ևս մեկ քայլ է թերթի գլխավոր նպատակին հասնելու համար, որն է՝ նպաստել Արարատի մարզի եկեղեցական համայքների մշակութային և հոգևոր կյանքի աշխուժացմանը և միմյանց միջև կապի ամրապնդմանը։


Հասմիկ Թամամյան

 

Դիտվել է 685 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք