Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնը՝ եռատոն (Ֆոտոշարք)

Հռիփսիմէ՛, մեծ խորհուրդ և անուն ցանկալի,
Ընտրեալ ի յերկրի և դասեալ ընդ հրեշտակըս.
Եղեր օրինակ սըրբութեան կուսանաց
Վարդապետութիւն արանց արդարոց:

«Անձինք նվիրեալք»

Այս շարականի բառերը ,եթե լսվում են Վաղարշապատի փողոցներում նշանակում է  Էջմիածնի Մայր Տաճարից  հանդիսավոր  թափորը առաջնորդվում է Ս․ Հռիփսիմե վանք՝ տոնախմբելու կույսերի հիշատակը:

Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք, ապա հանդգնել մերժել հեթանոս արքայի սերը և  նահատակվել որպես քրիստոնյա, քան գերի լինել  հեթանոսի զգացմունքներին: Այս տարի տոնը եռակի  էր, քանի որ 2018 թվականին լրանում է Վաղարշապատի Ս. Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400 ամյակը և Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակը։

Եկեղեցու բակը լի էր բազմաթիվ ուխտավորներով։ Տոնի առթիվ վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Սուրբ Պատարագի վերջում հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ս. Հռիփսիմեի վանքի 1400-ամյա հոբելյանի առիթով և կատարվեց անդաստանի կարգ:

 

Լուսանկարները՝ Զարա Ղազարյանի:

 

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն
Դիտվել է 1650 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք