Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Սարգիս զորավարի տոնը Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում

Փետրվարի 10-ին Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու համայնքը մեծ շուքով տոնախմբեց Ս. Սարգիս զորավարի տոնը: Տոնական օրը Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակից մեկնարկեց հանդիսավոր խաչերթով: Խաչի թափորը, որն ուղեկցում էր Ս. Սարգիս զորավարին մարմնավորող ձիավորը, ընթացավ միասնական աղոթքներով: Այնուհետև Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում կատարվեց երիտասարդների օրհնության կարգ, որի ավարտին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քհն. Սարգսյանն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Ս. Սարգիս զորավարի կերպարին ու տոնի խորհրդին:
 

Տոնական օրն առավել իմաստավորվեց «Ս. Սարգիսը՝ երիտասարդների և սիրո բարեխոս» խորագրով անցկացված հոգևոր-ինտելեկտուալ մրցույթով, որի նպատակը տոնի գլխավոր խորհուրդը մասնակիցներին առավել հասկանալի և ընկալելի դարձնելն էր: Մրցույթին մասնակցեցին Արևշատ և Աբովյան գյուղերի դպրոցի աշակերտները, որոնք ցուցաբերած փայլուն գիտելիքների համար արժանացան նվերների:

Դիտվել է 458 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք