Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ավագ շաբաթվա ծիսակարգ և ժամանակացույց

Ծաղկազարդի կիրակիով սկսվում են Մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Այդ շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ Տիրոջ տնօրինությունների լրումը եղավ: Շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ այս հղումով

Մարտի 21-ինԱվագ երկուշաբթի: Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր:

ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն

Մարտի 22-ինԱվագ երեքշաբթիՏասը կույսերի հիշատակության օր:

ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն

Երեկոյան ժամերգության ավարտին եկեղեցու դասում հավաքվում են 10 կույսերին խորհրդանշող աղջնակներ: Նրանք վիճակահանությամբ նախապես որոշում են, թե ում են խորհրդանշելու. հինգը`խելացի, հինգը` հիմար կույսերին: Վերջիններիս մոմերը ավետարանական ընթերցումների ժամանակ մարում են: 


Մարտի 23-ին` Ավագ չորեքշաբթիՀիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության:

ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն


Մարտի 24-ին` Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օր:

ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն: Ավարտին` ապաշխարողների արձակման կարգ
ժ. 11.00-ին` Ս. Պատարագ 
ժ. 16.00-ին` Ոտնլվայի արարողություն: Ավարտին` յուղի օրհնություն
ժ. 19.00-ին` Խավարման կարգ: Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը` փոքր, իսկ 1 մեծ մոմը կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին:

Մարտի 25-ին` Ավագ ուրբաթ: Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է:

ժ. 11.00-ին` Խաչելության կարգ: Ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` Գողգոթայում խաչվելը, արեգակի խավարումը, մահը

ժ. 17.00-ին` Թաղման կարգ: Հավատացյալների բերած ծաղիկներով զարդարվում է խորհրդանշական գերեզմանը, որը պտտվում է եկեղեցում կամ եկեղեցու շուրջ: Արարողության ավարտին հավատացյալները խոնարհվում, համբուրում կամ անցնում են գերեզմանի տակով` Տիրոջից իրենց հոգիների փրկություն ու առողջություն խնդրելով:

Մարտի 26-ին` Ավագ շաբաթԴժոխքի ավերում: Ճրագալույց:

ժ. 9.00-ին առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն
ժ. 18.00-ին` Ճրագալույցի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի կտրվի Ս. Հարության Ավետիսը` «Քրիստոս Յարյաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Մարդիկ վառված ճրագներ են տանում տուն` ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:

Ավագ շաբաթին հաջորդում են.

Մարտի 27-ին` Սուրբ Զատիկ. Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն:

ժ. 11.00-ին` տոնական Ս. Պատարագ

Մարտի 28-ին` ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց:  

ժ. 10.30-ին` Ս. Պատարագ
ժ. 12.30-ին` Հոգեհանգիստ

 

Դիտվել է 4348 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք