Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սանկտ Պետերբուրգի Ս. Իսահակ տաճարի 19-րդ դարի լուսանակարները ցուցադրվել են նախագահական գրադարանում

Սանկտ Պետերբուրգի Ս. Իսահակ տաճարի 19-րդ դարի լուսանակարները ցուցադրվել են նախագահական գրադարանումԼուսանկարիչ Ջովաննի Բյանչիի աշխատանքներում քաղաքն ամբողջովին պատված է մշուշով և ամպամածՍեպտեմբեր 18, 2014թ.Աղբյուրներ՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» / «Սեդմիցա.Ռու» Սանկտ Պետերբուրգ. Բ. Ն. Ելցինի անվան նախագահական գրադարանում ի ցույց է դրվել նորակառույց Ս. Իսահակ տաճարի և Սանկտ Պետերբուրգի ևս տասնինը հազվագյուտ լուսանկար՝ արված 19-րդ դարի կեսերին շվեյցարացի լուսանկարիչ Ջովաննի Բյանչիի կողմից: Ինչպես նշում են մասնագետները, «Իվան Բյանչիի աշխատանքներում քաղաքն ամբողջովին պատված է մշուշով և ամպամած»:Ծագումով շվեյցարացի Ջովաննի Բյանչի, ում ռուսներն անվանում են Իվան Բիանկի, 1852թ. ժամանել է Պետերբուրգ: Դատելով առաջին լուսանկարներից՝ արված Ցարսկոյե Սելոյում, մայրաքաղաքում լինելու պահին նա կիրառել է նորագույն օպտիկական տեխնոլոգիաներ: Ընդ որում լուսանկարիչը մշակել է ճարտարապետական լուսանկարահանման նոր մեթոցներ, որոնք հետագայում դարձան այդ ժանրում աշխատանքի նմուշներ: Լուսանկարչության տևական պրոցեսի պատճառով վարպետին անհրաժեշտ էր նկարահանման կետերի, ռակուրսի և լուասվորության բնույթի մանրակրկիտ ընտրություն: Երեք տասնամյակ Բյանչին աշպատել է Սանկտ Պետերբուրգի լուսանկարների հոյակապ շարքի ստեղծման վրա՝ բաց չթողնելով ճարտարապետական որևէ նորույթ: Նա լուսանկարել է Ս. իսահակ տաճարը շինարարության ընթացքում, Բլագովեշչենսի կամուրջը և Ս. Նիկողայոս Սքանչելագոչծ մատուռը, Վոզնեսենսկի պաղոտան ներկայումս խոոնարհված զանգակատան մոտ, Պանտելեյմոնսկի շղթայական կամուրջը, առյուծներով նավահանգիստը Նավաշինարանի մոտ: Նրա լուսանկարներում պատկերված են ցարական նստավայրեր, Պետերբուրգի վերնախավի առանձատներ և ամառանոցներ, եկեղեցիներ և մատուռներ, հյուրանոցներ, ուսումնական հաստատություններ, երկաթուղային կայարաններ, բանկեր, բնակելի շենքեր: Աշխատանքի միայն առաջին տարում լուսանկարիչը ստեղծել է 60 սյուժե: Նախքան Պետերբուրգից մեկնելը Բյանչին վաճառել է իր ամբողջ ունեվածքը: Ռոսաստանից բերված նեգատիվները նրա կինը վաճառել է որպես հասարակ ապակի, և միայն հրաշքով է պահպանվել քսան հազվագյուտ աշխատանք, որոնց հետ կարելի է ծանթանալ նախագահական գրադարանում:«Համարյա երկու դար անց լուսանկարները վերադարձել են այնտեղ, որտեղ դրանք ստեղծվել են՝ այսինքն՝ Սանկտ Պետերբուրգ: Դրանց թվում է Սինոդի պատմական համալիրը, որը պատկերված է լուսանկարներում: Շվեյցարիայում՝ Ժան Օլանցինի հավաքածուում պահպանվող քսան յուրօրինակ լուսանկարներ փոխանցվել են Ռուսատանում առաջին էլեկտրոնայաին ազգային գրադարանին՝ թվայնացման և էլեկտրնային ընթերցասրահում ներկայացման նպատակով», - պատմել են գրադարանի մամլո ծառայությունում:Լուսանկարչության արվեստի զարգացմանը համընթաց առաջին վարպետների գործերի որակը լավացավ: Ջովաննի Բյանչիի լուսանկարներն ունեցան մոռացման տևական ժամանկաշրջան: Նրա աշխատանքների ուսումնասիրությամբ սկսեցին զբաղվել միայն 1980-ական թվականներին:

Դիտվել է 944 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք