Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այցելություն Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Այս տարի ԱՀԹ երիտասարդները սկիզբ դրեցին ևս մեկ շարունակական ծրագրի։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ հունվարի 6-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հրաշափառ տոնի առիթով ԱՀԹ երիտասարդները Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ այցելեցին Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունք։ Տեր Հայրը փոխանցեց Քրիստոսի Ծննդյան ավետիսը, բժշկության աղոթք կարդաց երեխաների համար և օրհնված ջուր հանձնեց նրանց։

Դիտվել է 340 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք