Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Օգտակար խորհուրդներ ծնողներին

Մանուկների օրհնության օրվան ընդառաջ.

Օգտակար խորհուրդներ ծնողներին

Պարզ ճշմարտություններ. Ուշադրություն, ծնողներ.

ՁԵՐ ԶԱՎԱԿԻՆ

Ասացեք.

1. «Ես քեզ սիրում եմ, որովհետև Աստված է քեզ ինձ պարգևել»:
2. «Սիրում եմ քեզ անկախ ամեն ինչից»:
3. «Սիրում եմ քեզ, անգամ երբ բարկանում ես ինձ վրա»:
4. «Սիրում եմ քեզ, անգամ երբ բարկանում եմ քեզ վրա»:
5. «Սիրում եմ քեզ, անգամ երբ ինձանից հեռու ես: Իմ սերը միշտ քեզ հետ է»:
6. «Եթե կարողանայի ընտրել աշխարհում ցանկացած երեխայի, միևնույնն է՝ քեզ կընտրեի»:
7. «Շնորհակալություն»:
8. «Ինձ դուր ելավ քեզ հետ խաղալը»:
9. «Օրվա իմ սիրելի հիշողությունն այն պահն է, երբ քեզ հետ միասին ինչ-որ բան արեցինք»:

 

Պատմեք

10. Նրանց ծննդյան կամ որդեգրման պատմությունը:
11.Այն մասին, թե ինչպես եք խնամել նրանց, երբ փոքր էին:
12. Պատմությունը, թե ինչպես եք ընտրել նրանց անունները: 
13. Իրենց տարիքում ձեր մասին:
14. Այն մասին, թե ինչպես են հանդիպել իրենց տատիկներն ու պապիկները:
15. Թե որոնք են ձեր սիրելի գույները:
16. Որ երբեմն ձեզ համար էլ է դժվար լինում:
17. Որ երբ բռնում ենք նրանց ձեռքը և սեղմում երեք անգամ, դա գաղտնի ծածկագիր է, որը նշանակում է. «Ես քեզ սիրում եմ»:
18. Թե ինչքան եք ցանկանում միշտ նրա հետ կարդալ Աստվածաշունչը, հասկանալի լեզվով պատմել աստվածաշնչային պատմություններ: 
19. Թե ինչով եք հիմա զբաղվում:

 

Լսեք

20. Ձեր զավակին ավտոմեքենայում:
21. Թե ինչ է պատմում ձեր զավակն իր խաղալիքների մասին, և մտածեք, թե որքանով է դա կարևոր նրա համար:
22. Այն հարցը, որի շուրջ ձեր զավակն իրոք ձեր օգնության կարիքն ունի:
23. Մեկ վայրկյան ավելի, քան թույլ է տալիս ձեր համբերությունը:
24. Այն զգացմունքները, որոնք կան ձեր զավակի խոսքերում:

Շարունակությունը կարդացեք այստեղ՝ http://www.qahana.am/am/articles/show/492034876

Դիտվել է 1323 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք