Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տնօրհնեք ծննդատանն ու օրհնություն նորածիններին

Հունվարի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տ. Զենոն քահանա Բարսեղյանը Մոր եվ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի՝ Մարգարյան ծննդատան աշխատակազմի հրավերով կենտրոնում տնօրհնեքի կարգ կատարեց: 
 

Տնօրհնեքի արարողությունից հետո Տեր հայրն օրհնեց նաև նորածիններին, նրանց մայրերին ու մայրության բերկրանքի սպասող կանանց: Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից Տեր Զենոնը նաև սրբապատկերներ նվիրեց բոլորին:



Ծննդատան տնօրեն Գեորգի Օկոևը շնորհակալություն հայտնեց Տեր հորն ու Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականներին՝ կենտրոնին ընձեռած ուշադրության համար:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 341 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք