Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Աջակցություն նահատակ զինվորների ընտանիքներին

Հոկտեմբերի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում և դրամաբաշխություն արցախյան վերջին քառօրյա պատերազում զոհված զինվորների ընտանիքների անդամներին: 
 

Հանդիպումն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Հայոց բանակի հոգևոր առաջնորդության առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ սկսվեց Տերունական աղոթքով:


Հանդիպման առիթը Կանադայի հայոց թեմի փոխառաջնորդ, Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Զարեհ ավագ քահանա Զարգարյանի նախաձեռնությունն էր, ով Հայաստան էր եկել հայրենանվեր մի առաքելությամբ: Տեր հայրը որոշել է իր ծննդյան 50-ամյակի առթիվ նվեր ստացած ամբողջ գումարը նվիրաբերել հանուն Հայրենիքի զոհված զինվորների ընտանիքներին:


Նավասարդ Սրբազանն իր երախտիքն ու խոնարհումը բերեց որդեկորույս ծնողներին: Մխիթարության ու երախտիքի խոսքեր ասաց նաև Վրթանես Սրբազանը:
Հայաստան կատարած այցելության ընթացքում Տ. Զարեհ ավագ քահանա Զարգարյանն արդեն այցելել է Արցախ, հանդիպել ու իր աջակցությունն է ցուցաբերել նաև արցախցի զինվորների ընտանիքներին:


Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈՒ N զորամասի գնդերեց արժանապատիվ Տ. Սամուել քահանա Սարգսյանը:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Աջակցություն նահատակ զինվորների ընտանիքներին Աջակցություն նահատակ զինվորների ընտանիքներին Աջակցություն նահատակ զինվորների ընտանիքներին Աջակցություն նահատակ զինվորների ընտանիքներին Աջակցություն նահատակ զինվորների ընտանիքներին
Դիտվել է 397 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք