Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Դռնբացեքի կարգ

Ծաղկազարդի երեկոյան` ժամը 17.00-ին, բոլոր հայ եկեղեցիներում կատարվում է Դռնբացեքի կարգ: Այն խորհրդանշում է նախամուտքը, որ տանում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը: Դռնբացեքը կատարվում է եկեղեցու մուտքի, գավթի դռան կամ Ս. Խորանի փակ վարագույրի առաջ:


Փակ դուռը կամ վարագույրը Երկնքի արքայության դռների խորհուրդն ունեն, որոնցից դուրս ժողովուրդը հոգևորականի շուրթերով Աստծուն խնդրում է բացել Երկնքի արքայության դռները: Քահանան աղոթքի ու երգեցողության ընթացքում թակում է դուռը կամ գետինը՝ ի նշան ավետարանական այն խոսքի, թե` «…ծեծեք և կբացվի, խնդրեք և կտրվի»:


Արարողության ընթացքում երգվում է «Բաց մեզ, Տէր» շարականը: 
Դռնբացեքի կարգը կատարվում է նաև նորակառույց եկեղեցու բացման արարողության ժամանակ:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 1297 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք