Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Գրական ցերեկույթ՝ նվիրված Վահան Տերյանին

Դեկտեմբերի 6-ին «Տերյան» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության Նոր Նորքի 7-րդ զանգվածի համայնքային մասնաճյուղի գրական խմբակի հերթական միջոցառումը՝ նվիրված Վահան Տերյանի կյանքին և գրական վաստակին: Աղոթքով և օրհնությամբ միջոցառմանը մասնակցեց նաև Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար քահանա Տ. Թովմա քհն. Անդրեասյանը:



Տերունական աղոթքից հետո տեր հայրը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը և ջերմ մաղթանքներն, այնուհետև խոսեց Վահան Տերյանի պոեզիայի և նրա ազդեցության մասին շատ բանաստեղծների պոետիկ մտածողության և գրելաձևի վրա:



Միջոցառման ընթացքում Տեր Թովման արտասանեց «Կարուսել» բանաստեղծությունը, երգչուհի Օֆելյա Ասատրյանը երգեց «Էստոնական երգը», Նոր Նորքի 7-րդ զանգվածի ծերանոցի երգչախումբը կատարեց Վահան Տերյանի բառերով գրված երգեր:


Ցերեկույթն անցավ ջերմ և հոգեպարար մթնոլորտում: Վերջում Վահան Տերյանի տուն-թանգարանի աշխատողները ներկայացրեցին Արևմտյան Հայաստանի 8 նահանգների հայ ազգային տարազի հետաքրքիր նմուշներ:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 541 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք