Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Խաչվերացի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Այս տարի սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացը` հինգերորդ տաղավար տոնը: Այդ առթիվ ժամը 11.00-ին տոնական Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Նույն օրը երեկոյան ժամերգությունից (ժամը 17.00-ին) հետո բոլոր եկեղեցիներում կկատարվի խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչերը կպտտեցվեն եկեղեցիների բակերում ու համայնքներում: Կկատարվի նաև Անդաստան, որի ընթացքում կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Օրհնված ռեհանը կբաշխվի հավատացյալներին:


Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մի շարք համայնքներում կիրականացվեն նաև տոնական միջոցառումներ, կմատուցվի սիրո ճաշ:


Տոնի խորհրդի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով. http://www.qahana.am/am/holidays/2016-09-11/1 :
 

Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փոխարեն


Տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Խաչվերացի տոնի առթիվ կիրականացնեն Խաչի քարոզ: Երիտասարդները կհավաքվեն Ս. Երրորդություն եկեղեցում, միասնական աղոթքից հետո Րաֆֆու փողոցի՝ Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող կանգառներում օրհնված խաչեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:
 

Տոնի ժամանակացույց

Սեպտեմբերի 15-ին` Նախատոնակ
Ժամը 17։00-ին Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հավատացյալները Արարատ քաղաքի նոր կառուցվող եկեղեցու բակից խաչի թափորով կքայլեն դեպի Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցի: Խաչերթին կմասնակցի նաև Մալաթիայի Հայորդյաց տան թմբկահարների խումբը: Եկեղեցում կկատարվի Անդաստան:
Ժամը 24.00-ից մինչ 07.00  Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում կկատարվի հսկման կարգ:
 
Սեպտեմբերի 16-ին` Խաչվերաց

Ժամը 11-ին՝ Ս. Պատարագ
Ժամը 17.00-ին` ժամերգություն
Ժամը 17.30-ին Անդաստան, ավարտին՝ խաչի թափոր
 
  1. Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի
    13.30-ին – Եկեղեցու բակում տեղի կունենա համերգ՝ նվիրված Խաչվերացի տոնին:  
  2. Ն. Չարբախի Ս. Խաչ եկեղեցի
    13.30-ին Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում եկեղեցու խմբակների սաների մասնակցությամբ տեղի կունենա համերգ, ապա կմատուցվի սիրո ճաշ:
  3. Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի
    16.00-ին եկեղեցու բակում տեղի կունենա համերգ՝ թաղապետարանի մշակույթի բաժնի խմբերի ու Արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:
  4. Արաբկիր համայնք
    14.00-ին՝ եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ
  5. Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի
    17.30-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցու բակում կներկայացվի Խաչվերացի տոնի խորհուրդը, որից հետո տեղի կունենա համերգ:
  6. Արարատի Ս. Հակոբ եկեղեցի
    13.30-ին Ս. Պատարագի ավարտին, բակում տեղի կունենա հուշաղբյուրի օրհնություն, տոնախմբություն, մատաղի հյուրասիրություն:
  7. Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի
    13.30-ին՝ Ս. Պատարագի ավարտին, եկեղեցու բակում տեղի կունենա տոնախմբություն:

Սեպտեմբերի 17-ին` Մեռելոց

Ժամը 10.30-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս.Պատարագ: Ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ բոլոր ննջեցյալների: Մեռելոց հիշատակի Ս. Պատարագն, ինչպես միշտ, կմատուցվի անկախ աշխատանքային օր լինելու հանգամանքից:

 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Դիտվել է 3203 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք