Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Զատկական Ս. Պատարագ

Ապրիլի 16-ին Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում հանդիսավոր Ս. Պատարագը մատուցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Որպես առընթերականեր Սրբազան հորը սպասավորում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու Տ. Եսայի քահանա Արթենյանը:


Հընթացս Ս. Պատարագի Սրբազան հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի` Սուրբ Հարության պատգամը։


Ս. Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանը հավատացյալներին փոխանցեց Հարության ավետիսը` «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: Ձեզ և մեզ մեծ Աւետիս»:


Ս. Պատարագին մասնակցում էին նաև Թեմի «Կանա» քրիստոնեական կենտրոնի փոքրիկ սաները: Ողջ ընթացքում Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանը նրանց բացատրում էր Ս. Պատարագի խորհուրդն ու աղոթքները:


Ս. Պատարագից հետո հավատացյալները առաջնորդարանի դահլիճում շնորհավորեցին միմյանց և Սրբազան Հորը: «Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի սաները մեծ ոգևորությամբ ձվակռվի բռնվեցին Սրբազան հոր հետ:
«Ծաղկազարդ» համախմումբը հանդես եկավ ժողովրդական երգերի կատարումով՝ լրացնելով տոնական մթնոլորտը:


«Վարք հայոց» երգի պարի ազգագրական խումբը Առաջնորդարանի բակում զատկական ժողովրդական երգերի ու ազգային պարերի համերգի շուրջ համախմբեց եկեղեցի այցելած հավատավոր ժողովրդին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Զատկական Ս. Պատարագ Զատկական Ս. Պատարագ Զատկական Ս. Պատարագ Զատկական Ս. Պատարագ Զատկական Ս. Պատարագ Զատկական Ս. Պատարագ Զատկական Ս. Պատարագ Զատկական Ս. Պատարագ
Դիտվել է 1645 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք