Աղոթքներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Աղոթքներ

Աղոթքներ

Տերունական աղոթք

Հայր մեր, որ յերկինս ես,

Սուրբ եղիցի անուն Քո.

Եկեսցէ արքայութիւն Քո.

եղիցին կամք Քո որպէս յերկինս` եւ յերկրի.

Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր.

Եւ թող մեզ զպարտիս մեր,

որպէս և մեք թողումք

մերոց պարտապանաց.

Եւ մի' տանիր զմեզ ի փորձութիւն.

այլ փրկեա զմեզ ի չարէ.

զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք

յաւիտեանս. ամէն:

 

 

Սուրբ Հայրերի խրատները աղոթքի մասին

Անփութորեն ու ծուլությամբ արված աղոթքը դատարկախոսություն է:

Ս. Անտոն Անապատական

Քեզ առատ աղոթքի պարտադրիր. աղոթքը հոգու լույսն է:

 Ս. Եսայի Անապատական

Նա է կարողանում ճիշտ ապրել, ով կարողանում է լավ աղոթել:

Ս. Օգոստինոս Երանելի

Աղոթքը տրտմության տարակուսանքների և վշտերի հրաժարադեղ ու սփոփանք է:

Ս. Նեղոս Սինայեցի

Մի տարակուսիր, որ աղոթքի ջերմեռանդություն չունես. լավ է ու փրկարար երբ

քեզ պարտադրում ես աղոթքի:

Ս. Նեղոս Սինայեցի

Եթե թշնամուդ համար չես աղոթում այնպես, ինչպես քեզ համար, ապա լավ է

չաղոթել:

Ս. Եզնիկ վարդապետ Կողբացի

 

Այլ խրատներ աղոթողներին

Աստված երբեմն ուշացնում է աղոթքների պատասխանները, որպեսզի մեր առողջ

ու բարի փափագները ավելի զորանան և արմատ բռնեն մեր մեջ, իսկ անօգուտ ու

վատառողջները աղոտանալով անհետանան մշուշի պես:

Շնորհք Պատրիարք

 

  • Արդարև, ոչ ոք չի կարող իրեն անբասիր ներկայացնել, եթե աղոթքն անտեսում է: Որովհետև ամեն ժամ ու ամենուր, ինչ վիճակում էլ մեկը լինի՝ թե՛ առողջ և թե՛ հիվանդ, կարող է Աստծուն մտքում ունենալ, Նրան փառավորել, գովել և օրհնել. հենց սա՛ է աղոթելը:
  • Աղոթելիս պետք է խնդրել, որպեսզի Աստված մեզ ջերմեռանդության ծնորհ տա. քանզի ինչպես խունկն առանց հրի չի բուրում իր հոտը, նույնպես էլ աղոթքն առանց ջերմեռանդության արդյունք չի տալիս:

Պողոս Պատրիարք Ադրիանապոլսեցի

 

Ներսես Շնորհալի

«Առաւոտ լուսոյ»

Աղոթական երգ Սուրբ Երրորդության առջև, նաև առանձնակի՝ Երրորդության յուրաքանչյուր անձին

Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեայ:

Բխումն ի Հօրէ, բխեա ի հոգւույս, բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ, գտող զիս արա:

Դուռն ողորմութեան, դավանողիս բաց, դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն, եղելոց խնամող և ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել, զարթո ըզթմրեալս, զուարթնոց նմանիլ:

Էդ հայր անսկիզբն, էակից որդի, է միշտ սուրբ հոգի:

Ընկալ զիս գթած, ընկալ ողորմած, ընկալ մարդասէր:

Թագաւոր փառաց, թողութեանց տւող, թող ինձ ըզհանցանս:

Ժողովող բարեաց, ժողովեա և զիս, ժողովս անդրանկաց:

Ի քէն Տէր հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն:

Լեր կեանք մեռելոյս, լոյս խավարելոյս, լուծանող ցավոյս:

Խորհրդոց գիտող, խաւարիս շնորհեա, խորհուրդ լուսաւոր:

Ծնունդ Հոր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ, ծագեայ լոյս փառաց:

Կենարար փրկիչ, կեցո ըզմեռեալս, կանգնեա զգլորեալս:

Հաստեա հաւատո, հաստատեա հուսով, հիմնեցո սիրով:

Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ, ձիր բարեաց շնորհեա:

Ղամբարամբ լուսոյ, ղեկավար ճարտար, զօղեալս ամրացո:

Ճառագայթ փառաց, ճանապարհ ինձ ցոյց, ճեպել ի յերկինս:

Միածինդ Հօր, մոյծ զիս յառագաստ, մաքուր հարսանեացդ:

Յորժամ գաս փառօք, յահագին աւուրն, հիշեա զիս Քրիստոս:

Նորոգող հնութեանց, նորոգեա և զիս, նորոգ զարդարեա:

Շնորհատու բարեաց, շնորհեա զքաւութիւն, շնորհեա զթողութիւն:

Ուրախացո Տէր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ:

Չար մշակողին, չար սերմանց նորին, չորացո զպտուղն:

Պարգևիչ բարեաց, պարգեւեա իմոց, պարտեացս թողութիւն:

Ջուր շնորհեա աչացս, ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել ըզհանցանս:

Ռետինդ քաղցու, ռամ հոգւոյս արբո, ռահ ցոյո ինձ լուսոյ:

Սեր անուն Յիսուս, սիրով քո ճմլեա, սիրտ իմ քարեղեն:

Վասն գթութեան, վասն ողորմութեան, վերստին կեցո:

Տենչալւոյդ տեսլեամբ, տուր ինձ յագենալ, Տեր Յիսուս Քրիստոս:

Րաբունդ երկնաւոր, րոտեա զաշակերտս, րաժից երկնայնոց:

Ցող արեան Քո, Տեր, զօղեա ի հոգիս, ցնծասցէ անձն իմ:

Իիւծեալս մեղօք, ւիւծեալ աղաչեմ, ւիւսել ինչ բարիս:

Փրկիչ բոլորից, փութա զիս փրկել, փորձութեանց մեղաց:

Քաւիչ յանցանաց, քաւեա զօրհնաբանս, Քեզ երգել ըզփառս:

 

Աստուածածնին բարեխօսութեամբ, յիշեա, Տէր, և ողորմեա:

 

«Ժամագիրք ատենի» 1ջ 191

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
8
9
10
11
14
15
16
17
18
19
20
21
23
25
30

Թեմական կյանք