Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Կենտրոն, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի

Կենտրոն, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի

Երևանի երբեմնի բերդին հանդիման՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ ժամանակներից գործում էր մի վանք-անապատ: Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Ս. Սարգիս, Ս. Գևորգ և Ս. Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից: 

Տեր Պետրոս ավագ քհն. Մալյան (հոգևոր հովիվ)

Տեր Պետրոս ավագ քհն. Մալյան (հոգևոր հովիվ)

  Տեր Պետրոս (ավազանի անունը՝ Բորիս) ավագ քահանա Մալյանը ծնվել է 1954թ. փետրվարի 1-ին, Երևանում: 1961-1970թթ. սովորել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում: 1971-1974թթ. սովորել է Երևանի Շինարարական տեխնիկումում: 1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում: 

Կարդալ ավելին »
Տեր Շահե քահանա Հայրապետյան

Տեր Շահե քահանա Հայրապետյան

Տեր Շահե (ավազանի անունը՝ Հովիկ) քահանա Հայրապետյանը ծնվել է 1959թ. օգոստոսի 7-ին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում:  1966-1976թթ. սովորել է Երևանի Մ. Մանուշյանի անվան միջնակարգ դպրոցում: 1978-1982թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի բաժնում: 

Կարդալ ավելին »
Տեր Անուշավան քահանա Կոշեցյան

Տեր Անուշավան քահանա Կոշեցյան

 Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը (ավազանի անունը՝ Գևորգ) ծնվել է 1973թ. հունիսի 9-ին, Աշտարակի շրջանի Օշական գյուղում: 1979-1989թթ. սովորել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: Մանկուց հաճախել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և մասնակցել եկեղեցական արարողություններին: 1990թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան

Կարդալ ավելին »
Տեր Եսայի քահանա Արթենյան

Տեր Եսայի քահանա Արթենյան

Տեր Եսայի (ավազանի անունը՝ Արտակ) քահանա Արթենյանը ծնվել է 1975թ.  նոյեմբերի 10-ին, Արմավիրի մարզի Պտղունք գյուղում: 1981-1992թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Այնուհետև 1992-1997թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 

Կարդալ ավելին »
Կենտրոն, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կենտրոն, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից է: Նախապես այն կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Զորավոր Սուրբ Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ համարվող Զորավոր Ավետարանը: Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր: 

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան (հոգևոր հովիվ)

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան (հոգևոր հովիվ)

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը (ավազանի անունը՝ Գոռ) ծնվել է 1977թ. նոյեմբերի 28-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: 1984-1993թթ. սովորել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 

Կարդալ ավելին »
Տեր Հայկազուն քահանա Մկրտչյան

Տեր Հայկազուն քահանա Մկրտչյան

Տեր Հայկազուն (ավազանի անունը՝ Հայկ) քահանա Մկրտչյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 16-ին, Երևան քաղաքում: 1965-1975թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 53 միջնակարգ դպրոցը: 1980-1985թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում: 

Կարդալ ավելին »
Տեր Վահան քահանա Առաքելյան

Տեր Վահան քահանա Առաքելյան

Տեր Վահան (ավազանի անունը՝ Վախթանգ) քահանա Առաքելյանը ծնվել է 1976թ. հոկտեմբերի 3-ին, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, 1993-1996թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարանում:

Կարդալ ավելին »
Կենտրոն, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

Կենտրոն, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

Կոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին, ուշ միջնադարյան մյուս՝ Ս. Պողոս-Պետրոս, Զորավոր Սուրբ Աստվածածին և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների նման, եռանավ բազիլիկ է:

Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյան (հոգևոր հովիվ)

Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյան (հոգևոր հովիվ)

Տեր Տիրայր (ավազանի անունը՝ Տիգրան) ավագ քահանա Սահրադյանը ծնվել է 1958թ. Արարատի մարզի Ազատաշեն գյուղում: Սովորել է գյուղի ութամյա դպրոցում, այնուհետև 1973թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում, որից հետո շարունակել է ուսումը և ավարտել ճեմարանը:

Կարդալ ավելին »
Տեր Դանիել քահանա Բաղումյան

Տեր Դանիել քահանա Բաղումյան

Տեր Դանիել (ավազանի անունը՝ Վարդան) քահանա Բաղումյանը ծնվել է 1975թ. փետրվարի 6-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում: 1992թ. ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց:

Կարդալ ավելին »
Շենգավիթ, Նորագավիթ, Ս. Գևորգ եկեղեցի

Շենգավիթ, Նորագավիթ, Ս. Գևորգ եկեղեցի

Հնագույն և մարդաշատ Նորագավիթ գյուղը տասից ավելի եկեղեցիներ ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Ս. Գևորգը: Այն իր հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն: Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է, կամարակապ արևմտյան նախասրահով՝ վրան 12-սյունանի կաթողիկե զանգակատնով: 

Տեր Վարդան քահանա Գափոյան (հոգևոր հովիվ)

Տեր Վարդան քահանա Գափոյան (հոգևոր հովիվ)

  Տեր Վարդան (ավազանի անունը՝ Տիգրան) քահանա Գափոյանը ծնվել է 1974թ. ապրիլի 23-ին, Արարատի մարզի Ավշար գյուղում: 1980-1990թթ. նախնական կրթություն է ստացել տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին հաճախել է Ս. Խոր Վիրապ վանք և որպես դպիր մասնակցել կիրակնօրյա ժամերգություններին և Սուրբ Պատարագներին: 

Կարդալ ավելին »
Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյան

Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյան

  Մյուռոն (ավազանի անունը՝ Ռաֆիկ) ավագ քահանա Ադամյանը ծնվել է 1954թ.-ի օգոստոսի 24-ին, Էջմիածին քաղաքում: 1961թ. ընդունվել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և 1969թ. ավարտել ութերորդ դասարանը: 

Կարդալ ավելին »
Մալաթիա-Սեբաստիա, Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցի

Մալաթիա-Սեբաստիա, Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցի

Հայոց Եղեռնից առաջ Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում ապրում էր 40.000 մարդ, որից 20.000-ը հայեր էին: Եղեռնից մազապուրծ մալաթիահայերը ցրվեցին աշխարհով մեկ և ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում:  1927թ., երբ նրանք ներգաղթեցին Խորհրդային Հայաստան, Երևանի ծայրամասերից մեկում հիմնեցին թաղամաս, որն անվանեցին Նոր Մալաթիա: 

Տեր Տիրան քահանա Առուշանյան (հոգևոր հովիվ)

Տեր Տիրան քահանա Առուշանյան (հոգևոր հովիվ)

 Տեր Տիրան (ավազանի անունը՝ Սիմոն) քահանա Առուշանյանը ծնվել է 1964թ-ի հունիսի 26-ին, Էջմիածին քաղաքում: 1971-1981թթ. սովորել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 

Կարդալ ավելին »
Տեր Գաբրիել քահանա Պետրոսյան

Տեր Գաբրիել քահանա Պետրոսյան

 Տեր Գաբրիել քահանա Պետրոսյան Տեր Գաբրիել (ավազանի անունը՝ Հրանտ) քահանա Պետրոսյանը ծնվել է 1973թ. հոկտեմբերի 10-ին Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղում: 1990թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1991-1996թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 

Կարդալ ավելին »
Նորք-Մարաշ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Նորք-Մարաշ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Երևանի Նորք-Մարաշ համայնքի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նախկինում կոչվել է Ս. Մարինոս: Այն գտնվում էր  Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին: Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679թ. աղետալի երկրաշարժից: 

Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան (հոգևոր հովիվ)

Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան (հոգևոր հովիվ)

Տեր Զաքարիա (ավազանի անունը՝ Նորայր) քահանա Ավետիսյանը ծնվել է 1974թ. նոյեմբերի 26-ին, Երևանում: 1981-1987թթ. սովորել է Երևանի թիվ 143, 1988-1991թթ.՝ Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցներում: 1992-1997թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 

Կարդալ ավելին »
Տ. Թովմա քահանա Անդրեասյան

Տ. Թովմա քահանա Անդրեասյան

  Տեր Թովմա (ավազանի անունը՝ Վահան) քահանա Անդրեասյանը ծնվել է 1956թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում: 1973թ. ավարտել է Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցը, 1971թ. ավարտել է Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: 

Կարդալ ավելին »
Տեր Զգոն քահանա Աբրահամյան

Տեր Զգոն քահանա Աբրահամյան

 Տեր Զգոն (ավազանի անունը՝ Արմեն) քահանա Աբրահամյանը ծնվել է 1973թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում: 1980-1990թթ. սովորել է Երևանի Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում: 1990-1995թթ. սովորել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկավորում» բաժնում: 

Կարդալ ավելին »
Կենտրոն, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կենտրոն, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում էր Երևանի Շահար թաղամասում, ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում: Այն Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու նույն ցավալի ճակատագիրն է ունեցել: 

Տեր Զենոն քհն. Բարսեղյան (հոգևոր հովիվ)

Տեր Զենոն քհն. Բարսեղյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 17-ին, Երևան քաղաքում:

1981-1992թթ. սովորել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցում:

1993-1998 թթ. սովորել է Սևանի Վազգենյան դպրանոցում:

Կարդալ ավելին »
Տեր Ավետիս քահանա Դանիելյան

Տեր Ավետիս քահանա Դանիելյան

Տեր Ավետիս (ավազանի անունը՝ Սամվել) քահանա Դանիելյանը ծնվել է 1961թ.-ի նոյեմբերի 12-ին, Երևանում: 1969-1979թթ. սովորել և ավարտել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցը: 1980թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:

Կարդալ ավելին »
Քանաքեռ, Ս. Հակոբ եկեղեցի

Քանաքեռ, Ս. Հակոբ եկեղեցի

Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1679թ. երկրաշարժի ժամանակ կործանված եկեղեցու տեղում, թիֆլիսաբնակ քանաքեռցի մեծահարուստ Հակոբջանի միջոցներով: Ս. Հակոբ եկեղեցու արևմտյան պատին փորագրված է ՌՃԽԴ /1144/, որն էլ համարվում է եկեղեցու կառուցման տարեթիվը: Ս. Հակոբ եկեղեցին թեմական եկեղեցի էր:

Տեր Բարսեղ ավագ քահանա Ղազարյան

Տեր Բարսեղ ավագ քահանա Ղազարյան

Տեր Բարսեղ (ավազանի անունը՝ Հովհաննես) ավագ քահանա Ղազարյանը ծնվել է 1955թ. մայիսի 25-ին, Արմավիրի մարզի 5-րդ սովխոզում: 1970թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը և ընդունվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1976-1979թթ. կրթությունը շա

Կարդալ ավելին »
Նոր Նորք, 5-րդ զանգված, Ս. Սարգիս եկեղեցի

Նոր Նորք, 5-րդ զանգված, Ս. Սարգիս եկեղեցի

Ս. Սարգիս եկեղեցու հիմքերը դրվել են 1998թ. մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում: Այն կառուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և նյույորքաբնակ Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ: ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից Գառնիկ Հալաջյանը նույնպես զգալի ներդրում է ունեցել: Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ: 

Տեր Նորայր Ավագ քահանա Բաղդասարյան (հոգևոր հովիվ)

Տեր Նորայր Ավագ քահանա Բաղդասարյան (հոգևոր հովիվ)

 Տեր Նորայր (ավազանի անունը՝ Լևոն) ավագ քահանա Բաղդասարյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 22-ին, Երևանում: 1962թ. ընդունվել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցը: 1970-76թ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանը: 1974թ. ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 1977թ. ծառայել է Թբիլիսիի Ս. Գևորգ, 197

Կարդալ ավելին »
Տեր Վարդան ավագ քահանա Մկրտչյան

Տեր Վարդան ավագ քահանա Մկրտչյան

 Տեր Վարդան (ավազանի անունը՝ Վարդգես) ավագ քահանա Մկրտչյանը ծնվել է 1950թ. մայիսի 29-ին, Երևանում: 1957-1967թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1969-1972թթ. ծառայել է խորհրդային բանակի ռազմածովային նավատորմում: 1974-1979թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1979-1982թթ. սովորել է Մայր Աթոռ Սո

Կարդալ ավելին »
Տեր Կարապետ քահանա Կարապետյան

Տեր Կարապետ քահանա Կարապետյան

  Տեր Կարապետ (ավազանի անունը՝ Հարություն) քահանա Կարապետյանը ծնվել է 1973թ.-ի մայիսի 4-ին Էջմիածին քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Էջմիածին քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցում: 1990-1996թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 1993թ. ձեռնադրվել է սարկավագ, 1996-1997թթ. ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1998թ.

Կարդալ ավելին »
Դավթաշեն, Ս. Նահատակաց եկեղեցի

Դավթաշեն, Ս. Նահատակաց եկեղեցի

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցին կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Եկեղեցու կառուցումն սկսվել է 1996թ. Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ: Հիմնօրհնեքը կատարվել է 1996թ. հուլիսի 31-ին՝ Գարեգին Ա Կաթողիկոսի  հայրապետության օրոք: Առաջին պատարագը եկեղեցում մատուցվել է 2003թ. ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակի օրը: 

Տեր Խորեն քահանա Մարուքյան (հոգևոր հովիվ)

Տեր Խորեն քահանա Մարուքյան (հոգևոր հովիվ)

Տեր Խորեն (ավազանի անունը՝ Խորեն) քահանա Մարուքյանը ծնվել է 1965թ. մարտի 8-ին, Էջմիածնում: 1972-1982թթ. սովորել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1982-1987թթ. սովորել է Հայաստանի Գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոմելորացիայի ֆակուլտետը: 1987-1990թթ. աշխատել է ջրային տնտեսության ոլորտում՝ որպես ինժեներ: 

Կարդալ ավելին »

Եկեղեցական տոներ

« Ապրիլ 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
4
5
6
17
18
19
20
21
24
25
26
27
28
29

Թեմական կյանք