Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Շենգավիթ, Ներքին Չարբախ, Սուրբ Խաչ եկեղեցի

Շենգավիթ, Ներքին Չարբախ, Սուրբ Խաչ եկեղեցի

 Ներքին Չարբախում բնակիչները մտահոգ էին, որ իրենց տարածքում եկեղեցի չունեն: Եկեղեցի կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի որոշմամբ հատուկ տեղ հատկացվեց: Ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով, 1996թ. սկսեցին կառուցել Սուրբ Խաչ Եկեղեցին: 

Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյան (հոգևոր հովիվ)

Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյան (հոգևոր հովիվ)

 Տեր Մկրտիչ (ավազանի անունը՝ Աշոտ) ավագ քահանա Թովմասյանը ծնվել է 1951թ. հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1974-76թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1976-1979թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: 1979-1981թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգ

Կարդալ ավելին »
Մալաթիա-Սեբաստիա, Հարավ-Արևմտյան թաղամաս, Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մալաթիա-Սեբաստիա, Հարավ-Արևմտյան թաղամաս, Սուրբ Երրորդություն եկեղեցի

Սուրբ Երրորդություն նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքներն սկսվել են 2001թ. մարտին: Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ: 

Տեր Պարթև քահանա Մուրադյան (հոգևոր հովիվ)

Տեր Պարթև քահանա Մուրադյան (հոգևոր հովիվ)

Տեր Պարթև (ավազանի անունը՝ Մեսրոպ) քահանա Մուրադյանը ծնվել է 1982թ. Էջմիածնում: 1988-1998թթ. սովորել է Էջմիածնի թիվ 6 միջնակարգ դպրոցում: 1998-2007թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 

Կարդալ ավելին »
Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյան

Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյան

Ծնվել է 1956թ. հուլիս 16-ին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:

1963-1971թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը:

1971-1975թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում:

Կարդալ ավելին »
Ավան, Սուրբ Աստվածածին մատուռ

Ավան, Սուրբ Աստվածածին մատուռ

Ավանի Սուրբ Աստվածածին մատուռը մտահղացել և 1996-2002թթ. կառուցել են Ավանի Նարեկացի թաղամասի 1ա շենքի բնակիչներ, արդարադատության խորհրդական Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյանը և գործարար Արմեն Նապոլեոնի Աղաջանյանը:  Մինչ այդ Գրիշա Մելիք-Սարգսյանը կառուցել էր հայկական եկեղեցիների 10 քարակերտ մանրակերտ, իսկ Արմեն Աղաջանյանը՝ մեկը: 

Տեր Հարություն քահանա Ավագյան (հոգևոր հովիվ)

Տեր Հարություն քահանա Ավագյան (հոգևոր հովիվ)

 Տեր Հարություն (ավազանի անունը՝ Մանվել) քահանա Ավագյանը ծնվել է 1952թ., Արցախում: 1969թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971-1973թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետ: 

Կարդալ ավելին »
Արաբկիր համայնք (նախագիծ)

Արաբկիր համայնք (նախագիծ)

Արաբկիր համայնքի եկեղեցի Եկեղեցին կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ՀԲԸՄ հովանավորությամբ՝ ի դեմս Լուիզ Սիմոն Մանուկյանի: Ճարտապետն է Արտակ Ղուլյանը: 2009թ. Էդուարդ Մուշեղյանի նվիրատվությամբ տեղի է ունեցել խաչքարի տեղադրում եկեղեցուն հարակից տարածքում, խաչքարն օծվել է ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ  Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի:

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան (հոգևոր հովիվ)

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան (հոգևոր հովիվ)

Տեր Բաբկեն (ավազանի անունը՝ Հուսիկ) քահանա Հայրապետյանը ծնվել է 1957թ. մարտի 20-ին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում: 1974թ. ավարտել է Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ: 

Կարդալ ավելին »
Էրեբունի համայնք (նախագիծ)

Էրեբունի համայնք (նախագիծ)

Էրեբունի համայնք (նախագիծ)

Տեր Զգոն քահանա Աբրահամյան (հոգևոր հովիվ)

Տեր Զգոն քահանա Աբրահամյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում:

1980-1990թթ. սովորել է Երևանի Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում:

1990-1995թթ. սովորել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկավորում» բաժնում:

Կարդալ ավելին »
Սրբոց Նահատակաց եկեղեցի

Սրբոց Նահատակաց եկեղեցի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ Երևանի: 
Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2012 թվականին: 2015թ. ապրիլի 25-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը: 

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (հոգևոր հովիվ)

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (հոգևոր հովիվ)

Տեր Բարդուղիմեոս (ավազանի անունը՝ Վարուժան) քահանա Հակոբյանը ծնվել է 1988թ. հուլիսի 27-ին,  Վայքում:
1995-2005 թթ. սովորել և ավարտել է Վայքի N 1 դպրոցը:
2005-2011թթ. սովորել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:

Կարդալ ավելին »
Երևան, Նոր Նորք, Առաջին զանգված, Ս. Աստվածածին եկեղեցի

Երևան, Նոր Նորք, Առաջին զանգված, Ս. Աստվածածին եկեղեցի

2014թ. հոկտեմբերի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեց նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու Ս. Սեղանը: Եկեղեցին կառուցվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան–հուշահամալիրի հարևանությամբ:

Տ. Նշան քահանա Ալավերդյան (հոգևոր հովիվ)

Տ. Նշան քահանա Ալավերդյան (հոգևոր հովիվ)

Տ. Նշան քահանա Ալավերդյանը (ավազանի անունը՝ Գևորգ) ծնվել է 1981թ. հունվարի 17-ին Սևանի  շրջանի  Վարսեր գյուղում: 1987-1998թթ. սովորել է Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում:  1998-2007թթ. սովորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

Կարդալ ավելին »
Մալաթիա-Սեբաստիա, Եռաբլուր պանթեոն, Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցի

Մալաթիա-Սեբաստիա, Եռաբլուր պանթեոն, Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցի

Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցին սկսեց կառուցվել 1994թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցումը հովանավորեցին ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները: Եկեղեցին օծվեց 1998թ.: 

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան

Տեր Բաբկեն (ավազանի անունը՝ Հուսիկ) քահանա Հայրապետյանը ծնվել է 1957թ. մարտի 20-ին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում: 1974թ. ավարտել է Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ: 

Կարդալ ավելին »
Գյուղ Մրգավան, Ս. Հակոբ եկեղեցի

Գյուղ Մրգավան, Ս. Հակոբ եկեղեցի

19-րդ դարավերջին, 1896թ., Պարսկաստանից այստեղ ներգաղթել է մոտ 50 հայ ընտանիք: Եկեղեցին կառուցվել է 1902-1905թթ. Տեր Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանի (հետագայում` Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոս) կողմից՝ հայ բնակչության խնդրանքով: Շինությունը պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին, բաժանված է երեք նավի: Բեմն առանց հարդարանքի է: 

Տ. Պարգև քհն. Պալգևորգյան (հոգևոր հովիվ)

Տ. Պարգև քհն. Պալգևորգյան (հոգևոր հովիվ)

Տ. Պարգև քհն. Պալգևորգյանը (ավազանի անունը՝ Միհրան) ծնվել է 1989թ. հունվարի 3-ին, Հալեպում: 2001-2008թթ. սովորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքում: 2006թ. հունիսի 11-ին ձեռամբ Տ. Գեղամ Արք. Խաչերյանի ձեռնադրվել է սարկավագ:

Կարդալ ավելին »
Գյուղ Բյուրավան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Գյուղ Բյուրավան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Բյուրավան  (մինչև 1978թ. կոչվել է Բամբակավան) գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի կեսերին: Եկեղեցու առաջին քահանա Տեր Ղազարի և իր չորս եղբայրների աճյուններն ամփոփված են եկեղեցու բակում: 1920-ական թվականներին կոմունիստները եկեղեցին փակել  և դարձրել էին ակումբ: 1930-ական թվականներին եկեղեցին խոնարհվել է:  

Տեր Ղազար քահանա Պետրոսյան (հոգևոր հովիվ)

Տեր Ղազար քահանա Պետրոսյան (հոգևոր հովիվ)

 Տեր Ղազար (ավազանի անունը՝ Հայկ) քահանա Պետրոսյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Ապարան քաղաքում: 1984-1994թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ավարտել տեղի ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը: 

Կարդալ ավելին »

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք