Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Գյուղ Արարատ, Ս. Հակոբ եկեղեցի

Գյուղ Արարատ, Ս. Հակոբ եկեղեցի

Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1866թ., Պարսկաստանի Մակու քաղաքից ներգաղթած հայերի նախաձեռնությամբ: Հանրապետական նշանակություն ունեցող այս հուշարձանը բազիլիկ շինություն է, որը երկու շարք երեքական մույթերով բաժանվում է երեք նավերի: Միջին նավն ավարտվում է կիսաշրջան խորանով, որի երկու եզրերին ուղղանկյուն ավանդատներն են:   

Տեր Դավիթ քահանա Սահակյան (հոգևոր հովիվ)

Տեր Դավիթ քահանա Սահակյան (հոգևոր հովիվ)

Տեր Դավիթ (ավազանի անունը՝ Սահակ) քահանա Սահակյանը ծնվել է 1981թ. դեկտեմբերի 23-ին, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում: 1989-1999թթ. սովորել է տեղի  միջնակարգ դպրոցում: 1999թ. ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց, 2003թ. ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 

Կարդալ ավելին »
Տեր Եզնիկ քահանա Մալխասյան

Տեր Եզնիկ քահանա Մալխասյան

 Տեր Եզնիկ (ավազանի անունը՝ Հովիկ) քահանա Մալխասյանը ծնվել է 1980թ. օգոստոսի 4-ին, Արարատի շրջանի Արարատ գյուղում: 1987-1997թթ. սովորել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1997-2000թթ. սովորել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարանում: 2000-2006թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 2006թ. ձեռամբ Տեր Փառեն եպիս

Կարդալ ավելին »
Գյուղ Արգավանդ, Ս. Սարգիս եկեղեցի

Գյուղ Արգավանդ, Ս. Սարգիս եկեղեցի

Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու կառուցման տարեթիվն իմանում ենք հյուսիսային մուտքի վերևում զետեղված արձանագրությունից, որտեղ նշված է, որ եկեղեցին կառուցվել է «արդեամբ հայ ժողովրդոյ հաւատացելոց», իսկ շինարարությունն ավարտվել է 1897թ. օգոստոսի 19-ին և օծվել Տեր Ներսես արքեպիսկոպոսի ձեռամբ: 

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան (հոգևոր հովիվ)

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան (հոգևոր հովիվ)

   Տեր Գրիգոր (ավազանի անունը՝ Հակոբ) քահանա Հովհաննիսյանը ծնվել է 1958թ. հուլիսի 21-ին, Երևանում: 1965-1975թթ. սովորել է Երևանի թիվ  86 միջնակարգ և Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցներում: 1975-1980թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական բաժնում: 

Կարդալ ավելին »
 Գյուղ Վերին Արտաշատ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Գյուղ Վերին Արտաշատ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

19-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում` մայրուղու վրա: Ունի ուղղանկյուն հատակագիծ, կիսաշրջան խորան` կից ավանդատներով: Եկեղեցին ունի երեք կամարակապ պատուհաններ: Տանիքը երկթեք է, կառուցվել է կարմիր սրբատաշ տուֆով: Եկեղեցին կանգնեցված է երկաստիճան որմնախարիսխի վրա, ավարտվում է պարզ քիվով: 

Տեր Մխիթար քահանա Ալոյան (հոգևոր հովիվ)

Տեր Մխիթար քահանա Ալոյան (հոգևոր հովիվ)

Տեր Մխիթար (ավազանի անունը՝ Օնիկ) քահանա Ալոյանը ծնվել է 1956թ. հունվարի 29-ին, Արտաշատի շրջանի Նորաշեն գյուղում: 1969թ. տեղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Կարդալ ավելին »
Գյուղ Ներքին Դվին, Սուրբ Հարություն եկեղեցի

Գյուղ Ներքին Դվին, Սուրբ Հարություն եկեղեցի

Նորակառույց Սուրբ Հարություն եկեղեցու հիմնօրհներքը կատարվել է 1996թ. ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի: Խորհրդային իշխանության փլուզումից հետո սա առաջին եկեղեցին էր, որի հիմքերը դրվեցին: 

Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան (հոգևոր հովիվ)

Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան (հոգևոր հովիվ)

Տեր Եղիշե Նուրիջանյանը (ավազանի անունը՝ Գեղամ) ծնվել է 1982թ. ապրիլի 16-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում: 1999-2005 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը

Կարդալ ավելին »
Քաղաք Վեդի, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Քաղաք Վեդի, Սուրբ Աստվածածին եկեղեցի

  Վեդիում հին, կիսաքանդ մատուռ կար, որի տեղում Վեդիի բնակիչ Էդգար Շաբոյանն իր ընտանիքի անդամների օգնությամբ, կարմիր տուֆով կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նա երազում տեսել էր եկեղեցու պատկերը և նույնությամբ կրկնօրինակել: Հայկական ոճով կառուցված եկեղեցու խորանը ունի զույգ ավանդատուն: Զանգակատուն չունի: 

Տ. Հովակիմ քհն. Հարությունյան (հոգևոր հովիվ)

Տ. Հովակիմ քհն. Հարությունյան (հոգևոր հովիվ)

Տ. Հովակիմ քհն. Հարությունյանը ծնվել է 1981թ. ապրիլի 25-ին Արարատի մարզի Լուսառատ գյուղում: Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1998թ. ընդունվել է Սեւանի Վազգենյան դպրանոց և ուսանել մինչեւ 2003թ.:

Կարդալ ավելին »
Գյուղ Մարմարաշեն, Ս. Գևորգ եկեղեցի

Գյուղ Մարմարաշեն, Ս. Գևորգ եկեղեցի

Մարմարաշենի գյուղի Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 2000-2002թթ.: Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2000թ. դեկտեմբերի 1-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի: 

Տեր Թաթուլ քահանա Գասպարյան (հոգևոր հովիվ)

Տեր Թաթուլ քահանա Գասպարյան (հոգևոր հովիվ)

Տեր Թաթուլ (ավազանի անունը՝ Սահակ) քահանա Գասպարյանը ծնվել է 1975թ. նոյեմբերի 15-ին, Արտաշատ քաղաքում: 1982-1992թթ. սովորել է Մասիսի թիվ 2, այնուհետև՝ նույն շրջանի Զորակ գյուղի միջնակարգ դպրոցներում: 1993-1999թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:  

Կարդալ ավելին »
Տեր Ղուկաս քահանա Բալայան

Տեր Ղուկաս քահանա Բալայան

Տեր Ղուկաս քահանա Բալայանը (ավազանի անունը՝ Պողոս) ծնվել է 1985թ. օգոստոսի 13-ին, Երևանում:
2002-2006թթ. սովորել և ավարտել է Երևանի հումանիտար ինստիտուտը՝ ստանալով իտալերեն լեզվի թարգմանչի որակավորում: 

 

Կարդալ ավելին »
Գյուղ Դալար, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Գյուղ Դալար, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում, գինու գործարանի տարածքում: Ուղղանկյուն հատակագծով է, եռանավ, կիսաշրջան խորանով, որին կից են ավանդատները: Ըստ բարավորի արձանագրության՝ կառուցվել է 1890թ., իսկ 1894թ. գյուղացիների միջոցներով նորոգվել: Ունի երկու մուտք` հարավային և արևմտյան կողմերից: 

Տեր Եփրեմ քահանա Հարությունյան (հոգևոր հովիվ)

Տեր Եփրեմ քահանա Հարությունյան (հոգևոր հովիվ)

  Տեր Եփրեմ (ավազանի անունը՝ Գևորգ) քահանա Հարությունյանը ծնվել է 1973թ. դեկտեմբերի 10-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: 1980-1990թթ. սովորել է Արտաշատի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1993-1994թթ. ծառայել է ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերում: 

Կարդալ ավելին »
Գյուղ Արևշատ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Գյուղ Արևշատ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

2006թ. հուլիսի 23-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության` Վարդավառի տոնին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի և մասնակցությամբ քահանայից դասի օծվեցին Արարատի մարզի Արևշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և բակում տեղադրված խաչքարը:   

Տեր Հովսեփ քահանա Սարգսյան (հոգևոր հովիվ)

Տեր Հովսեփ քահանա Սարգսյան (հոգևոր հովիվ)

Տ. Հովսեփ քհն. Սարգսյանը (ավազանի անունը՝ Ժորա) ծնվել է 1987թ. հունիսի 7-ին, Մեղրի քաղաքում: 1994-2004 թթ. սովորել և ավարտել է Մեղրու Ա. Ադելյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը, 2004-2010թթ. սովորել է Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

Կարդալ ավելին »
Գյուղ Կանաչուտ, Ս. Գևորգ եկեղեցի

Գյուղ Կանաչուտ, Ս. Գևորգ եկեղեցի

  2007թ. ապրիլի 14-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օծվեց Արարատի մարզի Կանաչուտ գյուղի վերակառուցված Ս. Գևորգ եկեղեցին: Մեկ օր շուտ` ապրիլի 13-ին, օծվել էր եկեղեցու խաչը, տեղադրվել գմբեթին, օծվել էին նաև եկեղեցու չորս սյուները: 

Տեր Դավիթ քահանա Կյուրեղյան (հոգևոր հովիվ)

Տեր Դավիթ քահանա Կյուրեղյան (հոգևոր հովիվ)

  Տեր Դավիթ (ավազանի անունը՝ Գևորգ) քահանա Կյուրեղյանը ծնվել է 1973թ. հոկտեմբերի 3-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի (Բոգդանովկայի) շրջանի Փոքր Ալագյազ գյուղում: 1984թ. ավարտել է Փոքր Ալագյազ գյուղի ութամյա դպրոցը և կրթությունը շարունակել Բոգդանովկայի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 

Կարդալ ավելին »
Գյուղ Շահումյան, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Գյուղ Շահումյան, Սուրբ Աստվածածին եկեղեցի

2009թ. ապրիլի 5-ին՝ Ծաղկազարդի տոնին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վերաօծվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Նախօրեին օծվել էր եկեղեցու խորանը: 

Տեր Դերենիկ քահանա Միքայելյան (հոգևոր հովիվ)

Տեր Դերենիկ քահանա Միքայելյան (հոգևոր հովիվ)

 Տեր Դերենիկ (ավազանի անունը՝ Դավիթ) քահանա Միքայելյանը ծնվել է 1978թ.-ի հունվարի 15-ին, Արտաշատի շրջանի Շահումյան գյուղում: 1985-1995թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1988-1993թթ. սովորել է Արտաշատի Մելիք-Փաշաևի անվան երաժշտական դպրոցում: 1995-2001թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

Կարդալ ավելին »

Եկեղեցական տոներ

« Նոյեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
3
5
8
10
12
15
17
20
22
23
24
26
29

Թեմական կյանք