Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Քաղաք Մասիս, Ս. Գևորգ եկեղեցի

Քաղաք Մասիս, Ս. Գևորգ եկեղեցի

2009թ. նոյեմբերի 1-ին ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծվեց Մասիսի Ս. Գևորգ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ադիբեկյանի և Արթուր Աբրահամի բարերարությամբ, ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը: 

Տեր Աշոտ քահանա Սաֆարյան (հոգևոր հովիվ)

Տեր Աշոտ քահանա Սաֆարյան (հոգևոր հովիվ)

 Տեր Աշոտ (ավազանի անունը՝ Սամվել) քահանա Սաֆարյանը ծնվել է 1984թ. հուլիսի 22-ին, Էջմիածնում: Էջմիածնի Ներսիսյան վարժարանում, ինչպես նաև Սուրբ Աստվածածին Կիրակնօրյա վարժարանում սովորելուց հետո, 2000թ. ընդունվել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան: 

Կարդալ ավելին »
Գյուղ Մխչյան, Ս. Հովհաննես եկեղեցի

Գյուղ Մխչյան, Ս. Հովհաննես եկեղեցի

Ըստ բարավորի վրա պահպանված արձանագրության՝ Մխչյան գյուղի Ս. Հովհաննես եկեղեցին կառուցվել է 1890թ., սակայն գործել է մինչև 1930-ական թվականնները, որից հետո, ինչպես շատ եկեղեցիներ, վերածվել է պահեստի: 1980-ական թվականներին եկեղեցու դռները նորից բացվեցին հավատավոր ժողովրդի առաջ՝ իբրև Աստծո և աղոթքի տուն: 

Տեր Միքայել քահանա Նուրիջանյան (հոգևոր հովիվ)

Տեր Միքայել քահանա Նուրիջանյան (հոգևոր հովիվ)

 Տեր Միքայել (ավազանի անունը՝ Արտակ) քահանա Նուրիջանյանը ծնվել է 1985թ. դեկտեմբերի 21-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում: 1992-2002թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2002-2008թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 

Կարդալ ավելին »
Գյուղ Նորաբաց, Ս. Աստվածածին եկեղեցի

Գյուղ Նորաբաց, Ս. Աստվածածին եկեղեցի

Արարատի մարզի Նորաբաց գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու հիմքերի 16 վեմքարերն օծվել են 2011թ. մայիսի 10-ին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: 

Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյան (հոգևոր հովիվ)

Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյան (հոգևոր հովիվ)

Տեր Մարտիրոս (ավազանի անունը՝ Համլետ) ավագ քահանա Ավետիսյանը ծնվել է 1971թ. մարտի 2-ին, Էջմիածին քաղաքում: 1988-1992թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

Կարդալ ավելին »
Արտաշատ, Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին

Արտաշատ, Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին

Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցին:
Մայիսի 31-ին, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: 

 Տեր Թաթուլ քահանա Գասպարյան (հոգևոր հովիվ)

Տեր Թաթուլ քահանա Գասպարյան (հոգևոր հովիվ)

Տեր Թաթուլ (ավազանի անունը՝ Սահակ) քահանա Գասպարյանը ծնվել է 1975թ. նոյեմբերի 15-ին, Արտաշատ քաղաքում: 1982-1992թթ. սովորել է Մասիսի թիվ 2, այնուհետև՝ նույն շրջանի Զորակ գյուղի միջնակարգ դպրոցներում:

Կարդալ ավելին »
Տեր Երվանդ քահանա Բաբայան

Տեր Երվանդ քահանա Բաբայան

Տեր Երվանդ (ավազանի անունը Սայադ) քհն. Բաբայանը ծնվել է 1982թ. սեպտեմբերի 19-ին ք. Արարատում: Սովորել է Արարատ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է քաղաքի թարգմանչաց վարժարանի հումանիտար հոսքում:

Կարդալ ավելին »
Քաղաք Մասիս, Ս. Թադեոս եկեղեցի

Քաղաք Մասիս, Ս. Թադեոս եկեղեցի

1987-1988թթ. ճարտարապետ Արթուր Թարխանյանը ու նրա դուստրը՝ Անահիտ Թարխանյանը երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին ներկայացրեցին Ս. Թադեոս եկեղեցու էսքիզային երկու՝ ժամանակակից և ավանդական ոճավորման նախագծեր:

Տեր Արարատ քահանա Օրդոյան (հոգևոր հովիվ)

Տեր Արարատ քահանա Օրդոյան (հոգևոր հովիվ)

Տեր Արարատ (ավազանի անունը՝ Արկադի) քահանա Օրդոյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 20-ին Մասիս քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Մասիս քաղաքի թիվ 5 դպրոցում, որն ավարտելուց հետո 1998թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:

Կարդալ ավելին »

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք