Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեր Շահե քահանա Հայրապետյան

Տեր Շահե քահանա Հայրապետյան

Տեր Շահե (ավազանի անունը՝ Հովիկ) քահանա Հայրապետյանը ծնվել է 1959թ. օգոստոսի 7-ին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում:  1966-1976թթ. սովորել է Երևանի Մ. Մանուշյանի անվան միջնակարգ դպրոցում: 1978-1982թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի բաժնում: 1980 թվականից երգել է Ս. Խոր Վիրապ վանքի երգչախմբում: 1992թ. ձեռամբ Տեր Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի ձեռնադրվել է սարկավագ: 1993 թվականին տեղափոխվել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: 1995թ. ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել հոգևոր հովիվ Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցում: 1998 թվականից ծառայել է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ՝ ծաղկյա փիլոն: 2002թ. դեկտեմբերից ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ, 2014թ. հուլիսի 8-ին նշանակվել է նույն եկեղեցու ծիսակատար քահանա, միաժամանակ՝ ԱՀԹ-ի քարոզչական և տեղեկատվական բաժինների աշխատանքների համակարգող և պատասխանատու: Ամուսնացած է, ունի 5 զավակ: 


«Հայրս քահանա է» հաղորդաշարի հերթական թողարկումը պատմում է հոգևորականի ու նրա ընտանիքի մասին:

3 4 6 4 Տեր Շահե 1 2 5 7 8 9 1 2 5 1 10 11 5
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Նոյեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
3
5
8
10
12
15
17
20
22
23
24
26
29

Թեմական կյանք