Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան (հոգևոր հովիվ)

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան (հոգևոր հովիվ)

Տեր Բաբկեն (ավազանի անունը՝ Հուսիկ) քահանա Հայրապետյանը ծնվել է 1957թ. մարտի 20-ին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում: 1974թ. ավարտել է Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ: 1979թ. ավարտելով բուհը՝ երկամյա սպայական ծառության է անցել խորհրդային բանակում: Աշխատել է ՆԳՆ շինվարչությունում՝ որպես շինարարական աշխատանքների ղեկավար, այնուհետև Գյումրիում՝ որպես շինարարական աշխատանքների վերահսկող: 1993-1999թթ. եղել է «Զատիկ» մանկատան փոխտնօրենը: 1997թ. դեկտեմբերի 25-ին ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ: 2001 թվականից ղեկավարել է «Հուսաբեր» բարեգործական հիմնադրամը: 2002-2003թթ. ղեկավարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետաշինարարական բաժինը: 2002-2004թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում: 2004թ. հոկտեմբերի 10-ին ձեռամբ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 2004 թվականից Երևանի Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվն է: 2006-2010թթ. դասավանդել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի տուրիզմի բաժնում: 2009 թվականից Երևանի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվն է: 2008թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: Ամուսնացած է, ունի 3 զավակ և 3 թոռնիկ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հուլիս 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
3
4
5
6
9
10
11
13
15
18
20
22
25
27
29

Թեմական կյանք