Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան

  Տեր Շմավոն (ավազանի անունը՝ Արամ) քահանա Ղևոնդյանը ծնվել է 1976թ. մարտի 20-ին, Երևանում: 1983-1993թթ. սովորել է Երևանի թիվ 164, 186, 198, 135 դպրոցներում: 1994թ. ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց և ավարտել 2000թ.: 2000-2001թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 2000թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռնադրվել է սարկավագ:

2001թ. հուլիսին Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարչի գործավար-քարտուղար, նույն թվականի հոկտեմբերից ծառայել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ որպես լուսարար սարկավագ: 2001թ. դեկտեմբերից մինչև 2003թ. դեկտեմբերը ծառայել է ՀՀ ազգային բանակում՝ որպես հոգևոր սպասավոր:

2003թ. մայիսի 18-ին՝ Սուրբ Խաչի Երևման տոնին, ձեռամբ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 2004թ. հունվարից մինչև հոկտեմբերը քահանայագործել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում:

2004թ. նոյեմբերից ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում, այնուհետև՝ Արարատի մարզի Արևշատ և Դալար գյուղերի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում՝ որպես հոգևոր սպասավոր: 2007թ. մարտից մինչև 2008թ. ապրիլը եղել է Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն: 2008թ. ապրիլից ծառայել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

2015 թվականից մինչև 2016 սեպտեմբերը Տեր Շմավոնը հոգևոր ծառայությունը շարունակել է Ներքին Դվինի Ս. Հարություն և Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցիներում, այնուհետև Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցում՝ մինչև 2016 թ. հոկտեմբեր ամիսնը՝ իբրև այցելու հոգևորական:

2016թ. հոկտեմբերից մինչև 2017 հունիս ամիսները  նշանակվել է Նուբարաշենի Սրբոց Նահատակց եկեղեցու հոգևոր հովիվ:

2017թ. հունիս ամսից իր ծառայությունը շարունակում է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում որպես հոգևոր սպասավոր:

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

1 2 3
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
8
9
10
11
14
15
16
17
18
19
20
21
23
25
30

Թեմական կյանք