Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տ. Թովմա քահանա Անդրեասյան

Տ. Թովմա քահանա Անդրեասյան

  Տեր Թովմա (ավազանի անունը՝ Վահան) քահանա Անդրեասյանը ծնվել է 1956թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում: 1973թ. ավարտել է Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցը, 1971թ. ավարտել է Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: 1973-1977թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական կուրսում: Միաժամանակ եղել է ազատ ունկնդիր Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ուսումնասիրել է հարմոնիա և կոմպոզիցիա: 1980-1984թթ. աշխատել է Հենրիկ Մալյանի ղեկավարած նորաստեղծ կինոդերասանի թատրոն-ստուդիայում՝ որպես դերասան, երաժշտահան և երաժիշտ: 1984 թվականին աշխատել է Մոսկվայի «Առլեկին» թատրոն-ստուդիայում՝ որպես կիթառահար: 1985-1987թթ. աշխատել է «Փոս» թատրոնում՝ որպես կոնցերտմեյստեր: 1987-1999թթ. աշխատել է պետական հեռուստատեսությունում, 1999-2000թթ.՝ «Հ2» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր: Եղել է որոշ հաղորդումների սցենարիստ և հաղորդավար: 2002-2004թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայի պատրաստման լսարանում: 2004թ. սեպտեմբերին Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ, իսկ հոկտեմբերի 10-ին Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ձեռնադրվել է քահանա: 2004թ. դեկտեմբերից մինչև 2006թ. դեկտեմբերը ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես ծիսակատար քահանա, եղել է ԱՀԹ-ի Արարատի մարզի Դալար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը, 2007թ. փետրվարից մինչև 2010թ. ապրիլի 20-ը ծառայել է Հարավային Ռուսաստանի թեմում՝ որպես Ադիգեայի Հանրապետության հոգևոր հովիվ: 2010թ. մայիսի 1-ից ծառայում է Արարատյան Հայրապետական թեմում` Երևանում՝  սկզբում Սուրբ Երրորդություն, ապա Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցիներում՝ որպես ծիսակատար քահանա: Ամուսնացած է, ունի 2 դուստր: 

Տեր Թովմայի ստեղծագործական ուղուն անդրադառնում է Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդաշարը: 

1 2 5 7 7 2 3 4 6 5
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հուլիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
12
14
17
18
19
20
21
24
25
26
28
30

Թեմական կյանք