Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեր Դանիել քահանա Բաղումյան

Տեր Դանիել քահանա Բաղումյան

Տեր Դանիել (ավազանի անունը՝ Վարդան) քահանա Բաղումյանը ծնվել է 1975թ. փետրվարի 6-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում: 1992թ. ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց: 1997թ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: 1998թ. հունիսին ձեռամբ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի ձեռնադրվել է սարկավագ, նույն թվականի հուլիսից ծառայության է անցել Արարատյան Հայրապետական թեմում՝ ստանձնելով զանազան պաշտոններ: 1999թ. սեպտեմբերին ձեռամբ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա, նույն թվականին նշանակվել է ծիսակատար քահանա Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: 2000թ. հունիսին ծառայության է անցել ՀՀ ազգային բանակում՝ որպես հոգևոր սպասավոր, միաժամանակ նաև հոգևոր հովվություն կատարել Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Բանակում ծառայությունն ավարտել է 2004թ. և նշանակվել ծիսակատար քահանա Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: 2006թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, 2014թ.՝ ծաղկյա փիլոն: 2015թ. հունիսից մինչև 2016թ. ապրիլի 7-ը ծառայել է Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում որպես խորհրդակատար քահանա: Ներկայումս ծառայում է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Ամուսնացած է, ունի 2 զավակ:

1 2 3 4 5 6 7 8 9 1 2 3 4 5 6 7 8 3 4
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հոկտեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
4
6
8
11
13
15
18
20
22
25
27

Թեմական կյանք