Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեր Ավետիս քահանա Դանիելյան

Տեր Ավետիս քահանա Դանիելյան

Տեր Ավետիս (ավազանի անունը՝ Սամվել) քահանա Դանիելյանը ծնվել է 1961թ.-ի նոյեմբերի 12-ին, Երևանում: 1969-1979թթ. սովորել և ավարտել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցը: 1980թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1984թ. ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 1985թ. ավարտել է ճեմարանը, պատշպանել ավարտաճառ՝ «Կիրակոս Երզնկացու «Թուղթ առ Կարնեցիս» դավանաբանական գործը» թեմայով: 1986թ. սեպտեմբերի 6-ին Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1988թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, 1996թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ՝ ծաղկյա փիլոն: 1986-1998թթ. ծառայել է Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում: 1998 թվականից առ այսօր Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն է: Հեղինակ է մի շարք աստվածաբանական, դավանաբանական հոդվածների խմբագրել և հրապարակել է մի շարք կրոնական գործեր: Նրա հոդվածները տպագրվել են «Էջմիածին», «Գանձասար», «Բանբեր Մատենադարանի» հանդեսներում: 2016թ. փետրվարի 2-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 2 զավակ: 

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
8
9
10
11
14
15
16
17
18
19
20
21
23
25
30

Թեմական կյանք