Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեր Հայկազուն քահանա Մկրտչյան

Տեր Հայկազուն քահանա Մկրտչյան

Տեր Հայկազուն (ավազանի անունը՝ Հայկ) քահանա Մկրտչյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 16-ին, Երևան քաղաքում: 1965-1975թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 53 միջնակարգ դպրոցը: 1980-1985թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում:

1996-1998թթ. ազատ ունկնդրի կարգավիճակով ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1997թ. օգոստոսին ձեռամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ: 1998թ. սեպտեմբերի 20-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1

996-2000թթ. ծառայել է Արագածոտնի թեմում՝ որպես ՔԴ կենտրոնի տնօրեն, այնուհետև՝ որպես դիվանապետ:

2000-2002թթ. ծառայել Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես ՔԴ կենտրոնի տնօրեն, 2002-2003թ.՝ որպես թեմի դիվանապետ: 2004-2006թթ. որպես տեսուչ պաշտոնավարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:

2004 թ-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 2000-2015թթ. ծառայել է Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

2015թ.-ի դեկտեմբեր ամսից առ այսօր ծառայում է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

1 2 3 4
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք