Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեր Զգոն քահանա Աբրահամյան (հոգևոր հովիվ)

Տեր Զգոն քահանա Աբրահամյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում:

1980-1990թթ. սովորել է Երևանի Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում:

1990-1995թթ. սովորել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկավորում» բաժնում:

1995-1996թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում:

1997-1998թթ. աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարության արժեթղթերի և բորսաների տեսչությունում:

1999-2001թթ. աշխատել է Հայփոստի աշխատանքի և վերահսկման վարչությունում:

2003-2005թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:

2005թ. սեպտեմբերի 11-ին ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռնադրվել է սարկավագ:

2005թ. սեպտեմբերի 18-ին ձեռամբ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Երևանի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ:

2008թ.-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2013-2016 թթ.  ծառայել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

2016 թ.-ի հունվարից ապրիլ ամիսներին նշանակվել է Կոնդի Սբ, Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ:

2016 թ.-ից առ այսօր ծառայում է Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցում որպես ծիսակատար քահանա: 

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

1 2 3
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հոկտեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
4
6
8
11
13
15
18
20
22
25
27

Թեմական կյանք