Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեր Պետրոս ավագ քհն. Մալյան (հոգևոր հովիվ)

Տեր Պետրոս ավագ քհն. Մալյան (հոգևոր հովիվ)

  Տեր Պետրոս (ավազանի անունը՝ Բորիս) ավագ քահանա Մալյանը ծնվել է 1954թ. փետրվարի 1-ին, Երևանում: 1961-1970թթ. սովորել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում: 1971-1974թթ. սովորել է Երևանի Շինարարական տեխնիկումում: 1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1976-1980թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1979թ. դեկտեմբերին ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 1980թ. ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Ս. Գեղարդ վանքում՝ որպես հոգևոր հովիվ: 2005թ. տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ և ծառայել Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում: 1981թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, 2000թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ՝ ծաղկյա փիլոն: 2005թ. փետրվարին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: 2013 թվականից ծառայել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա, 2014թ. հուլիսի 8-ին նշանակվել է ծառայության նույն եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: Ամուսնացած է, ունի 3 զավակ:

1 2 3 4 5 5 9 3 4 5 6 7 5
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք