Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեր Բարսեղ ավագ քահանա Ղազարյան (հոգևոր հովիվ)

Տեր Բարսեղ ավագ քահանա Ղազարյան (հոգևոր հովիվ)

Տեր Բարսեղ (ավազանի անունը՝ Հովհաննես) ավագ քահանա Ղազարյանը ծնվել է 1955թ. մայիսի 25-ին, Արմավիրի մարզի 5-րդ սովխոզում: 1970թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը և ընդունվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1976-1979թթ. կրթությունը շարունակել և ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը: Այնուհետև աշխատել է ճեմարանի վերակացու: 1980թ. մարտի 24-ին ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել ծիսակատար քահանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մկրտարանում: Այդ ընթացքում 2 ամսով գործուղվել է ծառայության Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազ (նախկին Օրջոնիկիձե) քաղաքի հայկական եկեղեցում: 1982թ. դեկտեմբերի 30-ին նշանակվել է Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա, այնուհետև՝ որպես հոգևոր հովիվ: 2001թ. նշանակվել է ծիսակատար քահանա Երևանի Նորագավիթ համայնքի Ս. Գևորգ եկեղեցում: 2013թ. առ այսօր ծառայում է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում: 1981թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, 1991թ. ապրիլի 22-ին՝ ծաղկյա փիլոն: 1998թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց  կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 3 զավակ:

1
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Նոյեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
3
5
8
10
12
15
17
20
22
23
24
26
29

Թեմական կյանք