Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեր Խորեն քահանա Մարուքյան (հոգևոր հովիվ)

Տեր Խորեն քահանա Մարուքյան (հոգևոր հովիվ)

Տեր Խորեն (ավազանի անունը՝ Խորեն) քահանա Մարուքյանը ծնվել է 1965թ. մարտի 8-ին, Էջմիածնում: 1972-1982թթ. սովորել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1982-1987թթ. սովորել է Հայաստանի Գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոմելորացիայի ֆակուլտետը: 1987-1990թթ. աշխատել է ջրային տնտեսության ոլորտում՝ որպես ինժեներ: 1990-1991թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում: 1991թ. սեպտեմբերի 15-ին ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ և ծառայել Վեհարանում՝ որպես կաթողիկոսի գործավար-քարտուղար: 1992թ. փետրվարի 23-ին ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել լանջախաչ, այնուհետև՝ ծաղկյա փիլոն: 1992-1994թթ. աշխատել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում՝ որպես վերակացու: 1994-1996թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես խոստովանահայր: 1996թ. ծառայության է անցել Արմավիրի թեմի Բամբակաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 1998-1999թթ. նշանակվել է Արմավիրի թեմի առաջնորդական տեղապահ, 1999-2002թթ. եղել է Արմավիրի թեմի ՔԴԿ տնօրեն: 1993-2000թթ. դասավանդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 2002թ. հոկտեմբերի 1-ից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցում: Ամուսնացած է, ունի 3 զավակ:

 

1 1 3 4 5
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Ապրիլ 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
4
5
6
17
18
19
20
21
24
25
26
27
28
29

Թեմական կյանք