Քահանաներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան (հոգևոր հովիվ)

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան (հոգևոր հովիվ)

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը (ավազանի անունը՝ Գոռ) ծնվել է 1977թ. նոյեմբերի 28-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: 1984-1993թթ. սովորել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1993-1996թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանում: 1996-2002թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: 2001թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է սարկավագ: 2002-2005թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրընկալը: 

2004թ. պաշտպանել է ավարտաճառ «Փիլարտոս Վարաժնունու իշխանությունը և Հոնիի Կաթողիկոսությունը» թեմայով: 2005թ. սեպտեմբերի 11-ին՝ Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2005թ. նոյեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի Մոսկվա քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ: 2005թ. դեկտեմբերից ստեղծել է «Նուռ» եկեղեցասեր երիտասարդաց միությունը և թեմի կայքը, եղել դրանց հոգևոր պատասխանատուն:

2006-2007թթ. եղել է Մոսկվայի «Հայորդաց տուն» լուսավորչական կենտրոնի հոգևոր տեսուչը: 2006թ. ապրիլի 26-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք: 2008թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է ծառայության Արարատյան Հայրապետական թեմում:

2008-2013թթ. ծառայել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա: 2009-2011թթ. եղել է ԱՀԹ «Երիտասարդաց շարժում» կառույցի հոգևոր հովիվը:

2011թ.-ից առ այսօր հանդիսանում է ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի հոգևոր հովիվը:

2013թ. օգոստոսի 20–ին նշանակվել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երկու աղջիկ, մեկ տղա:

1 2 3 4 5
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հուլիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
12
14
17
18
19
20
21
24
25
26
28
30

Թեմական կյանք