Սցենարներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սցենարներ

Ձեզ ենք ներկայացնում ազգային եկեղեցական տոներին պարբերաբար կազմակերպվող միջոցառումների, ցերեկույթների, տոնահանդեսների սցենարներ:

Սցենարները պատրաստվել են Արարատյան Հայրապետական թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա և հանրակրթական դպրոցների Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների կողմից:

Ցանկության դեպքում կարող եք Ձեր միջոցառումների սցենարները ուղարկել press@qahana.am հասեցով:

Ծաղկազարդ

Հոգևոր երաժշտության ուղեկցությամբ դահլիճի երկու կողմերից երեխաները, ձեռքներին բռնած ուռենու ճյուղերը ճոճելով, շարքով մտնում են ներս և կանգնում կիսաշրջանաձև` կենտրոնական հատվածում կիսաշրջանը չփակելով:

Կարդալ ավելին »

Ամանորի դիմակահանդեսի պլան-ծրագիր

1. Տոնական երաժշտություն, պար /պարահանդեսային/, որի ժամանակ պետք է հնչի Պ. Սևակի «Արի’, Նոր տարի» բանաստեղծությունը:

 

2. Ամանորի և Սբ Ծննդյան ողջույնի խոսք տնօրենի, ուսմասվարի կամ որևէ ուսուցչի կողմից:

Կարդալ ավելին »

Տոն Կաթուղիկե ս. Էջմիածնի

ԵՍ ՄԻ ՄԱՆՈՒԿ ԷՋՄԻԱԾՆԻ ՈՒԽՏԱՎՈՐ 
ՏՈՆ ԿԱԹՈՒՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
Ցերեկույթ ավագ և միջին խմբի համար
Տևողությունը` 45 րոպե
Նկար` Սուրբ Էջմիածին կամ Լուսավորչի տեսիլքը

Կարդալ ավելին »

Համբարձման տոն

«Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը» խորագրով միջոցառման նպատակն է աշակերտների մեջ ամրապնդել տոնի քրիստոնեական խորհուրդն ու ազգային ավանդույթները` դարձնելով դրանց կրողները: 
Միջոցառումը բաղկացած է երկու մասից և ամփոփիչ հատվածից: Առաջին մասում ներկայացվում է Սուրբ Գրքի պատմությունը, երկրորդում` Համբարձման տոնին բնորոշ ազգային սովորույթները, իսկ վերջին հատվածում ամփոփվում է միջոցառման խորհուրդը:

Կարդալ ավելին »

Համբարձման տոն

(Միջին դպրոցի աշակերտների համար)


Տարածքը, որտեղ պետք է անցկացվի ներկայացումը, ձևավորել ծաղիկներով, խոտերով: Հնարավորության սահմաններում ստեղծել Ձիթենյաց լեռան պատկերը:

Կարդալ ավելին »

Համբարձման տոն

Ջանգյուլումի համար ապահովել անհրաժեշտ պարագաներ՝ գորգ, կուլա, վիճակի ծաղկեփնջեր, խաչաձև Ծաղկամերը, վարդերով լի երկու զամբյուղ՝ 2 կարաբալաների համար, կոխ բռնող երեխաների համար` համապատասխան պարագաներ և մեկ պարան` «Պարան ձգոցի» խաղի համար: Դասարաններից մեկի աշակերտների ծնողները պիտի պատրաստեն կաթնապուրը՝ տոնի ավարտին բաժանելու համար:

Կարդալ ավելին »

Հարության տոն

Վարագույրը փակ է: Բեմի աջ և ձախ կողմերից գալիս են հաղորդավարները: Բեմի կենտրոնում կանգնած է մեծ խաչ, աջ և ձախ կողմերում դեպի ետնավարագույրը՝ երկու խաչեր՝ ծածկված սպիտակ ծածկոցով՝ հարմար պահին բացվելու համար:

Կարդալ ավելին »

Հավատքի սերմնացանները

ՍՈՒՐԲ ԱԲԳԱՐ 
ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵՎ ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ
ՍՈՒՐԲ ՍԱՆԴՈՒԽՏ


Հանդեսի ծրագիր ավագ խմբի համար
Տևողությունը` 35-40 րոպե
Նկարներ` - Ս.Թադեոս և Ս.Բարդուղիմեոս

Կարդալ ավելին »

Մայրիկ

Լուսավոր հուշեր, մի կապույտ գիշեր
Հեռացած օրեր ու տաքուկ ձեռքեր,
Հայացքով անուշ ինձ շոյող աչքեր,
Ու կարոտ դարձած մանկության օրեր:

Կարդալ ավելին »

Օրհներգ Մայրության

Միջոցառման անցկացման վայրը ձևավորել կանաչ ճյուղերով: Բեմի մի անկյունում պատրաստել Ավետման տեսարանը, իսկ վերևից կախել հրեշտակների պատկերներ, մայրերին նվիրված ասույթներ: Բեմի երկու կողմերում դնել ծաղկամաններ, որոնց մեջ յուրաքանչյուր ելույթ ունեցող աշակերտ, բեմ բարձրանալով, պետք է ծաղիկ դնի` հետագայում մայրերին բաժանելու համար: Ծաղիկներին ամրացնել շնորհավորական բացիկներ` բարեմաղթանքներով:

Կարդալ ավելին »

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք