Կառույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեղեկատվական բաժին

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինն իրականացնում է տեղեկատվական գործառույթներ հասարակության զանազան շրջանակներին հոգևոր արժեքների, եկեղեցական գործունեությանը իրազեկելու նպատակով:

Կարդալ ավելին »

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Նորանկախ Հայաստանի հոգևոր զարթոնքը, ժողովրդի շրջադարձը դեպի եկեղեցի և ազգային ավանդները առաջնահերթ խնդիր դրեցին կազմակերպելու կրոնակրթական գործը, վերադառնալու մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությանը: 1991թ. հիմնադրված կենտրոնի առաջնահերթ գործը քրիստոնեական կրոն դասավանդող ուսուցիչների երկամյա պատրաստությունն էր:

Կարդալ ավելին »

Գրադարան

1991թ. Ազգային գրադարանում տկն. Աստղիկ Ղափլանյանի նախաձեռնությամբ բազմօրինակ հոգևոր գրքերի հիման վրա բացվել է հոգևոր գրականության ընթերցասրահ: 1998թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի (այն ժամանակ` Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ) նախաձեռնությամբ Ազգային գրադարանից բերված բազմօրինակ գրքերի միջոցով (շուրջ 730 միավոր գիրք և պարբերական) հիմնվեց Արարատյան Հայրապետական թեմի գրադարանը:

Կարդալ ավելին »

Բարեգործական գրասենյակ

Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակը ստեղծվել է 1993թ.:
Հաշվառման են վերցրվել Արարատյան Հայրապետական թեմի տարածքում (Երևան և շրջակայք) մշտապես ապրող մինչև 18 տարեկան շուրջ 13.000 միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ:

Կարդալ ավելին »

Ռադիոծրագրեր

«Շողակն Արարատյան» ռադիոհաղորդումների ծրագիրը ԱՀԹ «Շողակն Արարատյան» ռադիոհաղորդումների ծրագիրը Հայաստանի Հանրային ռադիոյով պարբերաբար և առանց ընդհատումների եթեր է հեռարձակվում 2000 թվականից (հիմնադիր խմբագիր՝ Մ.Քոչարյան): Ռադիոծրագիրն ընդգրկում է երկու՝ «Շողակն Արարատյան» հոգևոր-քարոզխոսական (կիրակի՝ 16.30-ից 17.00, ուղիղ եթեր) և «Մանանա» մանկական հաղորդումները (կիրակի՝ 21.30-ից 21.40):

Կարդալ ավելին »

Ցերեկային կենտրոն

Քսանմեկերորդ դարասկզբի համայն մարդկության առջև ծառացած ամենասարսափելի մարտահրավերներից մեկը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդիրն է: Ողջ աշխարհին համակած այս տենդը չէր կարող և չշրջանցեց նաև Հայաստանի Հանրապետությունը, որի բազմաթիվ զավակներ, պարբերաբար մեկնելով արտագնա աշխատանքի, ակամա հանդիսացան ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակի ներթափանցման աղբյուր:

Կարդալ ավելին »

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Պատմությունը ցույց է տալիս, թե ազգերի կյանքի համար ոչ մի բան այնպես վտանգավոր չէ, ինչպես անհավատությունը և անբարոյականությունը: Սովն ու սուրը, հալածանքը միայն ժամանակավոր վտանգներ են, այնինչ բարոյական անկումը ժողովրդի մահվան նախանշան է:

Կարդալ ավելին »

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք