Կառույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բարեգործական գրասենյակ

Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակը ստեղծվել է 1993թ.:
Հաշվառման են վերցրվել Արարատյան Հայրապետական թեմի տարածքում (Երևան և շրջակայք) մշտապես ապրող մինչև 18 տարեկան շուրջ 13.000 միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ: Նրանց օգնելու նպատակով գրասենյակը բարերարներ է փորձում գտնել Հայ Առաքելական Եկեղեցու արտասահմանյան թեմերում, բարեգործական կազմակերպություններում: 
Այդ կարևոր նպատակին իրենց ֆինանսական օգնությունն են բերում Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան, Ավստրալիայի և Եգիպտոսի թեմերը, Գերմանիայի Ավետարանական Եկեղեցին, բարեգործական կազմակերպություններ ու անհատ բարերարներ Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Արգենտինայից և Երուսաղեմից: 
Ծնողազուրկ երեխաների գրասենյակում հաշվառման մեջ մնալու ժամկետն է մինչև 18 տարեկանը: 
1993թ-ից սկսած ավելի քան  9.850 երեխա կանոնավորապես հովանավորվել կամ հովանավորվում են: Այս պահին մոտ 1.000 երեխա պարբերաբար ստանում են տարբեր չափերի դրամական օգնություն:
Կարիքավոր այս որբ երեխաների բարօրությանն ուղղված Ձեր մեծ ու փոքր նվիրատվությունները էապես կբարելավեն նրանց ապրելակերպը և նրանց նոր հույս կներշնչեն ապագայի նկատմամբ: 
Տարեկան 180 ԱՄՆ դոլարին համարժեք գումար է պահանջվում յուրաքանչյուր երեխայի հովանավորության համար: Մեզ հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարով` (374 10) 58 73 68, Բարեգործական գրասենյակ, կամ էլեկտրոնային փոստով` press@qahana.am.

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հուլիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
12
14
17
18
19
20
21
24
25
26
28
30

Թեմական կյանք