Կառույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ցերեկային կենտրոն

Քսանմեկերորդ դարասկզբի համայն մարդկության առջև ծառացած ամենասարսափելի մարտահրավերներից մեկը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդիրն է: Ողջ աշխարհին համակած այս տենդը չէր կարող և չշրջանցեց նաև Հայաստանի Հանրապետությունը, որի բազմաթիվ զավակներ, պարբերաբար մեկնելով արտագնա աշխատանքի, ակամա հանդիսացան ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակի ներթափանցման աղբյուր: Հայաստանն առայժմ սահմանափակ փոխշփումներով կենսավարող պետություն է, որը չի գտնվում համաշխարհային աղետների, այդ թվում` ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածման կիզակետում: Այդուհանդերձ, մեր ազգաբնակչության պարագայում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակակիրների համեմատական թվերը հարուցում են Հայ Եկեղեցու խորը մտահոգությունը և մղում Հայոց Եկեղեցու անմիջական միջամտության: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակվածների հարաբերական փոքրաթիվությունը հայ եկեղեցականներին մղում է առավել ուշադրությունն ու ջանքերը բեևեռել հիվանդության ծագման հոգևոր-արժեքային ասպեկտին և դեպի քրիստոնեական հավատք մեր հոտի դիմաշրջմանը:
Հայ եկեղեցականը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում կարևոր տեղ է գրավում, քանի որ հոգևոր հովիվը կարող է հանդես գալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի առումով անվտանգ վարքագիծ ունեցող քարոզողի դերում:
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի հիմնական ուղիներից մեկը պետք է դառնա հոգևոր դաստիարակության միջոցով հասարակության մեջ բարոյական և հոգևոր արժեքների ամրապնդումը: Հոգևոր հովիվը կարող է դառնալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց շահերի պաշտպանը և համատեղ իրականացնել քայլեր` ուղղված խտրականության և սոցիալական անարդարության դեմ: Այդ նպատակով էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ  և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ 2011թ.-ի սեպտեմբերից Երևանում բացվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային Կենտրոն»-ը,  որի նպատակն է՝ նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը և նպաստել նրանց ինտեգրմանն, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգևոր արժեքների ձեռքբերմանը:
 

Կենտրոնի Հոգևոր հովիվն է Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանը

 

 «Ցերեկային Կենտրոն»-ը շահառուներին տրամադրում է հետևյալ ծառայությունները.

 

Հովվական խնամք և աջակցություն
 

Հովվական խնամք և աջակցություն տրամադրվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողներին ու նրանց  երեխաներին: Հոգևորականը ամեն շաբաթ օր ժամը 11:00-ին իրականացնում է քարոզներ, կատարում խմբային  աշխատանք՝ հոգևոր թեմաներով, որոնք նպաստում են շահառուների հոգևոր աճին ու հոգեկրթմանը: Կազմակերպվում է ֆիլմերի դիտում և քննարկում: Իրականացվում է ուխտագնացություններ Հայաստանի տարբեր եկեղեցիներ ու սրբավայրեր:
Հոգևորականի կողմից կատարվում է նաև անհատական խորհրդատվություն, խոստովանություն, իրականացվում են տնայցեր, կատարվում տնօրհնեքի կարգ,  որոնց նպատակն է նվազեցնել ներքին հոգեբանական լարվածությունն ու խարանը:
Երեխաների համար նույնպես շաբաթ օրերին կատարվում է Աստվածաշնչի սերտողություն, կազմակերպվում հոգևոր թեմաներով նկարչություն և հոգևոր մուլտֆիլմերի դիտում:

 

 Հոգեբանական աջակցություն

 

Հոգեբանական աշխատանքներն իրականացվում են խմբային ու անհատական տարբերակներով: Դրանք նախատեսված են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողների ու նրանց  ընտանիքների անդամների համար:
Հոգեբանական աշխատանքներն օգնում են, որպեսզի շահառուների մոտ բարձրանան ինքնավստահությունը, անձնային աճի դրսևորումները, որոնք նպաստում են խարանի և խտրականության նվազեցմանն ու հաղթահարմանը, ներքին դրական ռեսուրսների բացահայտմանն ու դրանց ամրապնդմանը: Հոգեբանական աշխատանքները նպաստում են նաև ինքնարտահայտմանն ու հասկացված լինելու զգացման ապահովմանը, կյանքի նկատմամբ վերաբերմունքի վերանայմանն ու առավել հասուն մոտեցումների ձևավորմանը, ընդհանուր առմամբ՝ կյանքի իմաստի վերաարժևորմանն ու որակի բարելավմանը:
Երեխաների մոտ աշխատանքներն իրականացվում են վախերի հաղթահարման, մեկուսացման միտումների նվազեցման, շփման հմտությունների մշակման ուղղությամբ:

 

Սոցիալական աջակցությունը
 

Սոցիալական աջակցությունը իր մեջ ներառում է` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողներին հավասարը հավասարին խորհրդատվություն, ՀՌՎ և տուբերկուլոզի  բուժման հետևողականության վերաբերյալ կարգապահության հետևողականություն, տնայցեր, սննդի փաթեթների տրամադրում, շահառուի հիվանդանոցում գտնվելու ժամանակ խնամք և անհրաժեշտ դեղորայքի տրամադրում, ՄԻԱՎ-ով ապրող հղի կանանց խնամք հղիության ամբողջ ընթացքում, ինչպես նաև հետծննդյան շրջանում և հիվանդանոցում գտնվելու ժամանակ, ուղղորդում հոգևորականի և հոգեբանի մոտ անհրաժեշտ աջակցություն ստանալու, դաշտային աշխատանք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողների ընտանիքների, նրանց ընկերների և ազգականների հետ՝ բացահայտելու այն հիմնական առողջական և սոցիալական խնդիրները, որ ունեն շահառուները, խորհրդատվություն ընտանիքի անդամներին հիմնականում կենտրոնանալով այն վարքագծին, որ պետք է դրսևորեն ընտանիքի անդամները շահառուների հանդեպ, որպեսզի ավելի մեծ վնաս չհասցնեն, լինեն շատ հոգատար և կարեկից, ինչպես նաև նպաստել նրանց ինտեգրմանը ընտանիք և հասարակություն և աջակցել նրանց վերականգնողական շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող թեմաներով փոխօգնության խմբերի համավարում, տեղեկատվական դասընթացներ, սոցիալական ուղղորդումներ:

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
8
9
10
11
14
15
16
17
18
19
20
21
23
25
30

Թեմական կյանք