Կառույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Գրադարան

1991թ. Ազգային գրադարանում տկն. Աստղիկ Ղափլանյանի նախաձեռնությամբ բազմօրինակ հոգևոր գրքերի հիման վրա բացվել է հոգևոր գրականության ընթերցասրահ: 1998թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի (այն ժամանակ` Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ) նախաձեռնությամբ Ազգային գրադարանից բերված բազմօրինակ գրքերի միջոցով (շուրջ 730 միավոր գիրք և պարբերական) հիմնվեց Արարատյան Հայրապետական թեմի գրադարանը: Գրադարանն ունի մեծարժեք հնատիպ գրականություն, այդ թվում` 1899թ. Մոսկվայում լույս տեսած «Լազարյանի Ավետարանը» 887թ. մագաղաթյա երկաթագիր տառերով լուսատիպ նմանահանությամբ, 1853թ. Կ. Պոլսում լույս տեսած «Շարակնոցը», 1850թ. Մոսկվայում լույս տեսած Մ. Մսերյանցի «Հրահանգ քրիստոնեական հավատոյ ըստ ուղղափառ դաւանութեան եկեղեցւոյ Հայաստանեայց», Ս. Սքոլաստիկոսի «Եկեղեցական պատմություն» (Վաղարշապատ, 1897թ.), Ս. Ջալալյանցի «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» (Տփխիս, 1858թ.), Հ. Շահխաթունյանցի «Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հին գավառացն Արարատայ» (Էջմիածին, 1842թ.):
Հոգևոր գրականությունից բացի գրադարանն ունի պատմական, աշխարհագրական, գրական-գեղարվեստական գրականություն: Ունի նաև արվեստի, ճարտարապետության, մատենագիտական-տեղեկատվական գրականություն: Գրադարանից օգտվում են հոգևորականները, կրոնի ուսուցիչները, հավատացյալները, Երևան քաղաքի հեռուստակայանների և այլ լրատվական միջոցների աշխատակիցները: Գրադարանի գրքային ֆոնդը համալրվում է անհատ անձանց, ինչպես նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում գործող «Կլոր սեղանի» կողմից նվիրաբերված գրքերի միջոցով: Անհրաժեշտ գրքեր ձեռք են բերվում գրախանութներից: 2002թ. հրատարակիչները գրադարանին նվիրաբերել են շուրջ 300 միավոր գրականություն: Ներկայումս գրադարանն ունի 3000 միավոր գրականություն: Առաջիկայիում նախատեսվում է թեմի գրադարանը պատճենահանման միջոցով համալրել հնատիպ հոգևոր գրականությամբ` ընտրված ՀՀ Ազգային գրադարանի Մայր գրացուցակներից: Բոլոր հետաքրքրող հարցերով կարող եք դիմել մեզ.
Գրադարանը գործում է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ` ամեն օր ժ. 09.00-16.00, շաբաթ` ժ.09.00-14.00-ն: Հանգստյան օր` կիրակի: Հոգևոր գրադարանից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճե և 2 լուսանկար` 3*4 չափսի: Հեռ. 58 47 91:

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
8
9
10
11
14
15
16
17
18
19
20
21
23
25
30

Թեմական կյանք