Կառույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ռադիոծրագրեր

ԱՀԹ «Շողակն Արարատյան» ռադիոհաղորդումների ծրագիրը Հայաստանի Հանրային ռադիոյով պարբերաբար և առանց ընդհատումների եթեր է հեռարձակվում 2000 թվականից (հիմնադիր խմբագիր՝ Մ.Քոչարյան): Ռադիոծրագիրն ընդգրկում է երկու՝ «Շողակն Արարատյան» հոգևոր-քարոզխոսական (կիրակի՝ 16.30-ից 17.00, ուղիղ եթեր) և «Մանանա» մանկական հաղորդումները (կիրակի՝ 21.30-ից 21.40): «Շողակն Արարատյան» ռադիոհաղորդումն իր գործունեության ընթացքում Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ունեցել է 400-ից ավելի թողարկումներ, որից շուրջ 250-ը՝ նոր կազմով (ռադիոծրագրի պատասխանատու վարող՝ Հայկ Կարապետյան, հաղորդավար՝ Անժելա Խաչատրյան): Ծրագիրն իրականացնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետության քարոզչությունը: Հայ Եկեղեցու դավանաբանություն, տոներ, խորհուրդներ, ծեսեր, դարերի ընթացքում ստեղծված հոգևոր-մշակութային արժեքներ և հայրաբանական ժառանգություն, գործնական աստվածապաշտության խնդիրներ, բարոյահոգեբանական ոլորտներին առնչվող հրատապ հարցեր, ազգի և եկեղեցու առջև ծառացած նոր մարտահրավերներ. այս հիմնական թեմաների շուրջ ծավալվում են երկխոսություններ Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր հոգևորականի հետ:
«Շողակն Արարատյան» ռադիոծրագիրն իր գործունեությունում կարևորում է գաղափարաքարոզչական պայքարը Հայաստանում այսօր գործող այլազան աղանդավորական շարժումների և կազմակերպությունների գործունեության դեմ: Ծրագիրը պարբերաբար անդրադառնում է ԱՀԹ առօրյային, թեմական կյանքի նորություններին՝ լուսաբանելով նաև «Շողակն Արարատյան» թերթում տպագրված առավել ուշագրավ նյութերը:
Հաղորդաշարն ԱՀԹ հովանավորությամբ ուղիղ եթերում պարբերաբար կազմակերպում է մրցույթ-վիկտորինաներ Աստվածաշնչի և Հայ Եկեղեցու պատմության ու դավանաբանության թեմաներով, փորձում հոգևոր գիտելիքներ հաղորդել հանրությանը:
Հանրային ռադիոյի ԱՀԹ «Մանանա» մանկական ծրագիրը երեխաների ամենասիրելի հաղորդումներից է: Այն հիմնականում ներկայացնում է ավետարանական հետաքրքրաշարժ պատմություններ, որոնք մատուցվում են հեքիաթների և առակների ձևով՝ մատաղ սերնդի միտքն ու հոգին կրթելով քրիստոնեական առաքինությունների, ազգային ավանդույթների, սիրո, գթասրտության, բարության ոգով: «Մանանա» ծրագրի անփոփոխ հեղինակ Մարինե Քոչարյանը և դերասան Արմեն Բարսեղյանը հայ մանուկների սպասված հյուրն են Հանրային ռադիոյի եթերում: ԱՀԹ «Շողակն Արարատյան» և «Մանանա» ռադիոհաղորդումների երաժշտական ձևավորումը հիմնադրման օրվանից իրականացնում է Գայանե Ափինյանը:

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Նոյեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
3
5
8
10
12
15
17
20
22
23
24
26
29

Թեմական կյանք