Կառույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Նորանկախ Հայաստանի հոգևոր զարթոնքը, ժողովրդի շրջադարձը դեպի եկեղեցի և ազգային ավանդները առաջնահերթ խնդիր դրեցին կազմակերպելու կրոնակրթական գործը, վերադառնալու մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությանը: 1991թ. հիմնադրված կենտրոնի առաջնահերթ գործը քրիստոնեական կրոն դասավանդող ուսուցիչների երկամյա պատրաստությունն էր: Զուգահեռաբար թեմի ողջ տարածքով բացվեցին կիրակնօրյա կրթօջախներ, իսկ սկսյալ 1993թ. արդեն դասավանդելու իրավունք ստացած ուսուցիչները հանրակրթական դպրոցների տնօրենների նախաձեռնությամբ հայ մանուկի հայեցի և քրիստոնեական դաստիարակության գործին լծվեցին նաև հանրակրթական դպրոցներում:
2003թ. սեպտեմբերից հանրակրթական դպրոցներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը անցավ պետական վերահսկողության:
Այժմ գրասենյակի հիմնական պարտականությունն է կիրակնօրյա կրթօջախներում ուսումնական պրոցեսի վերահսկումն ու ըստ հնարավորության աջակցությունը:
Դասերը կայանում են շաբաթ կամ կիրակի օրերին՝ դպրոցական դասերից դուրս: Դասերը անվճար են և կամավոր: Երեխաները ծանոթանում են ազգային եկեղեցական տոներին, աստվածաշնչյան պատմություններին, հաղորդակցվում հոգևոր գանձերին՝ շարականներին, աղոթքներին, մշտապես համագործակցում են հոգևորականների հետ, այցելում են եկեղեցիներ, վանքեր:Դասավանդումը կիրակնօրյաներում իրականացվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴՔԿ կողմից հրատարակված ուսումնական ուղեցույց-ծրագրի շրջանակներում` գործածելով 1993թ. և 1996թ. հրատարակված դասագրքերը, իսկ ս. թ. փետրվարից նաև «World vision» միջազգային բարեգործական կազմակերպության միջոցներով դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար հրատարակված «Մեր կյանքն Աստծո հետ է» նոր դասագրքերը:
Կիրակնօրյա բոլոր կրթօջախներում ուսուցիչները կազմակերպում են տարեկան նվազագույնը երկու ազգային-եկեղեցական տոնահանդեսներ, տարեկան միջինում երկու անգամ ունենում են ուխտագնացություններ:
Դասավանդող ուսուցիչների համար պարբերաբար կազմակերպվել են հոգևորականների հետ հանդիպումներ և դասախոսություններ:
Ներկայումս Արարատյան Հայրապետական Թեմից ներս գործում են կիրակնօրյա 7 կրթօջախներ, աշակերտների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 600:

Նոր Նորքի Սբ. Մեսրոպ Մաշտոց կրթօջախ (թիվ 197 միջն. դպրոցի շենքում): Հիմնադրվել է 2000թ: Դասերը կայանում են յուրաքանչյուր շաբաթ օր երկու հերթափոխով: Կրթօջախը գործում է Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու քահանաների հետ համագործակցաբար:
Դավիթաշենի Սբ. Գր. Նարեկացի կիրակնօրյա: Հիմնադրվել է 1993թ: Գործում է թիվ 189 միջն. դպրոցի շենքում: Դասերը կայանում են յուրաքանչյուր կիրակի օր: Կրթօջախը գործում է Դավիթաշենի Սբ. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովվի հետ համագործակցաբար:
Շենգավիթ համայնքի Սբ. Գր. Լուսավորիչ կիրակնօրյա: Հիմնադրվել է 1989թ: Ներկայումս գործում է թիվ 15 մանկական գրադարանի շենքում: Դասերը կայանում են յուրաքանչյուր կիրակի օր:
Թուֆենկյան հիմնադրամի «Մենք պարտավոր ենք ապրել» ծրագրի Սբ. Սահակ-Մեսրոպ կրթահամալիր: Հիմնադրվել է 2001թ: Դասերը կայանում են յուրաքանչյուր ուրբաթ հիմնադրամի ուսումնական մասնաշենքում:
Այնթապի Սբ. Աստվածածին կիակնօրյա: Դասերը կայանում են յուրաքանչյուր շաբաթ օր: Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Դասերը կայանում են 2000թ.-ից, երեքշաբթի օրերին: Համագործակցում են Նորագավթի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևորականների հետ:
Հարավ Արևմտյան թաղամասի Սբ. Երրորդություն նորակառույց եկեղեցու համանուն ծխական դպրոց: Հիմնադրվել է 2004թ. հունվարին: Դասերը կայանում են յուրաքանչյուր կիրակի օր:
Մասիսի Սբ. Գր. Նարեկացի կիրակնօրյա: Հիմնադրվել է 1998թ: Գործում է Մասիս քաղաքի թիվ 2 դպրոցի շենքում: Դասերը կայանում են շաբաթ օրերին: Գործում է Մասիսի շրջանի հոգևոր հովվի վերահսկողությամբ:
Գրասենյակի կազմում գործում է նաև հոգևոր գրադարան շուրջ 3000 միավոր գրականությամբ:
Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերով կարող եք դիմել մեզ:
Հեռախոս` (374 1) 58 47 91
email: araratd@arminco.com

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Մայիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
4
5
6
8
9
10
11
12
13
15
16
17
18
19
20
21
22
23
24
26
27
29
30
31

Թեմական կյանք